Պարզվել է Մոսկվայում երեխային գլխատած դայակի արարքի պատճառը. տեսքանյութ
Ինչպես հայտնում է LifeNews-ը, Մոսկվայում քնած 4-ամյա Նաստյա Մ-ին սպանած դայակը՝ 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան հարցաքննության ժամանակ հայտարարել է, թե աղջկան որոշել է սպանել՝ իմանալով ամուսնու դավաճանության մասին: ՌԴ ՔԿ-ն հայտնել է, որ նշանակվել է փորձաքննություն. կինն ակնհայտորեն ոչ ադեկվատ է: Ազգությամբ ուզբեկ դայակը գլխատել է երեխային, այրել բնակարանը և երեխայի գլխով ուղևորվել մետրո: Ձերբակալության ժամանակ նա սպառնացել է պայթեցնել իրեն: Ներկայում ՌԴ հատուկ ծառայությունների ներկայացուցիչները որոնում են կնոջ ամուսնուն, որպեսզի վերջինիս մասնակցությամբ իրականացնեն անհրաժեշտ քննչական գործողություններ: Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Տեսանյութը՝ այստեղ:
