Այսօր՝ նոյեմբերի 13-ին, Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Իգլա»-ի գործով դատական նիստը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ: «Իգլա» ԶՀՀ ապօրինի շրջանառության գործով դատախազը պահանջել է Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին դատապարտել 7 տարվա ազատազրկման։ Նշված գործով դատաքննությունն ավարտվել է։
Մեղադրող Արամ Արամյանը նշեց, որ պաշտպանական կողմը անհաջող փորձեր է արել գործի վերաբերյալ հասարակական թյուր կարծիք ձևավորել՝ հերքելով մեղադրանքը ու ձեռք բերված ապացույցները:
Մասնավորապես, ամբաստանյալ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ «Իգլա»-ի խողովակը անպիտան խողովակ է, մինչդեռ, ըստ փորձագետի եզրակացության, խողովակը՝ «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հետ միասին, ռազմամթերք է և պիտանի է մարտական կիրառման համար:
Մեղադրողը տարակուսանք հայտնեց, թե ինչպե՞ս կարող է նախկինում պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը չտարբերակել ռազմամթերքն ու անպիտան խողովակը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը