Որոշումը վնասում է եւ՛ բանակին, եւ՛ տնտեսությանը. Անդրիաս Ղուկասյանը՝ տարկետման սահմանափակման մասին

Անդրիաս Ղուկասյանի բաց նամակը ՀՀ ժողովրդավարական ուժերին Հայրենակիցներ, Պրիմիտիվ դեմագոգիա է իշխանությունների հայտարարությունը, որ այսուհետ Հայաստանի վերնախավը պատրաստ է իր զավակներին բոլորի հետ հավասար պայմաններով ուղարկել բանակ, որպեսզի նրանք Ալիեւի դիպուկահարների կրակի տակ պաշտպանեն մեր հայրենիքը։ Իրականում պաշտպանության նախարարի նախաձեռնությունը՝ վերացնել ուսանողներին օրենքով տրամադրվող զինծառայությունից տարկետումը, նպատակ է հետապնդում դրդել ուսանողներին պայմանագրի հիման վրա ԲՈՒՀ-ը ավարտելուց հետո որպես կրտսեր սպա ծառայել բանակում 3 տարի։ Այսպիսով իշխանությունները մտադիր են լրացնել բանակում առկա կրտսեր սպաների պակասը ոչ թե ռազմական ոլորտի մասնագետներ պատրաստելու եւ սպաների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու միջոցով, այլ մյուս ոլորտների երիտասարդ մասնագետների ուսերին զինվորական անձնակազմը անմիջական կառավարելու բեռը փոխելու հաշվին։ Մինչդեռ «ապրիլյան պատերազմը» ցույց տվեց, որքան բարձր է կրտսեր սերժանտների դերը մարտական գործողությունների ժամանակ։ Նոր օրենքի միջոցով միգուցե եւ հնարավոր կլինի կարճատեւ ժամանակով լրացնել կրտսեր սպաների պակասը բանակում, սակայն որակական առումով դա չի կարող ամրապնդել զորքերի մարտունակությունը։ Ինձ համար անհասկանալի է վարչապետի եւ կառավարության մյուս անդամների դիրքորոշումը այս հարցում․ Եթե ազնիվ է նոր ներդրումներ ներգրավելու կառավարության մտադրությունը՝ տնտեսությունը ընդլայնելու եւ նոր աշխատատեղեր ստեղծելու համար, ապա կրթված երիտասարդ մասնագետները օդի պես անհրաժեշտ են տնտեսական առաջընթաց գրանցելու համար։ Այդ դեպքում, ինչպես կարող է կառավարությունը երիտասարդ մասնագետներին տնտեսության մեջ ներգրավելու փոխարեն ուղարկել խրամատներ, որպեսզի նրանք 3 տարի կատարեն ռազմական աշխատանք, որին համապատասխանող կրթությունը չունեն։ Նման որոշումը իրականում վնասում է եւ՛ բանակին եւ՛ տնտեսությանը։ Այս ամենը վկայում է նաեւ, որ պոպուլիստական բնույթ էր կրում Սերժ Սարգսյանի ամիսներ առաջ «Լույս» հիմնադրամի աջակցությամբ արտասահմանում սովորող ուսանողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունը, որ Հայաստանին անհրաժեշտ են ժամանակակից բարձրագույն կրթություն ունեցող հազարավոր մասնագետներ։ Զինվորական ծառայության բարեփոխումները իրականացնելու համար անհրաժեշտ է, որ ռազմական ոլորտի ղեկավարության նկատմամբ առկա լինի բավարար հանրային վստահություն։ Պաշտպանության նախարարը այդպիսի վստահություն չունի ի սկզբանե, իսկ նրա անհաջող փորձը՝ հանրությանը ներկայացնել իր Սերժ Սարգսյանի մոտ ռեֆերենտ աշխատելու փաստը, որպես ռազմական ծառայության հարգելի օրինակ, բնականաբար արժանացավ համընդհանուր քննադատության։ Այդքանից հետո դժվար է պատկերացնել, որ Վիգեն Սարգսյանը իսկապես կարող է պիտանի լինել պետության համար պաշտպանության նախարարի պաշտոնում։ Նոր օրենքը պաշտպանության նախարարին տալիս է ըստ էության անսահմանափակ հնարավորություն՝ ինքնուրույն որոշել ուսանողներին տարեկետում տրամադրելու հարցերը, ինչպես նաեւ ԲՈՒՀ-ից եկած սպաների ծառայության պայմանների բոլոր հարցերը։ Դա հանրության նկատմամբ անձնական իշխանության լուրջ լծակ է։ Իրականում, պաշտպանության նախարարությունում, մեր աչքի առաջ, ծնվում է նոր հրեշ, որը շահագործելով «ազգ-բանակ» գաղափարը, ձգտում է տոտալ հսկողություն սահմանել հանրության վրա։ Որպեսզի ուսանողները կարողանան կանգնեցնել այդ հրեշին, անհրաժեշտ է ժողովրդական ուժերի աջակցությունը։ Ուսանողների շահերը պաշտպանելու եւ մեր երկրում ռազմական դիկտատուրայի ծլերը ի սկզբանե արմատախիլ անելու նպատակով կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է միավորեն ուժերը։ Մարդկության պատմությունը ունի բազմաթիվ օրինակներ, երբ դեմագոգիայի, խարդախների եւ կաշառակերների կողմից ռազմական դիկտատուրայի հաստատումը կործանել է այդ պետությունները եւ առաջացրել ազգային աղետներ։ Ժողովրդավարական ուժերի պատասխանատվությունն է այսօր, թույլ չտալ որ Հայաստանը սկսի զարգանալ դեպի կործանում տանող նման ուղիով։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am