«Օրենքով գողերը» պայքար են սկսել «գահի» համար

«№ 1 օրենքով գողի» աթոռի համար պայքարը գնալով ավելի ու ավելի է սրվում։ Ռուսական մաֆիայի ներկայիս առաջնորդ Զախարի Քալաշովի (Շաքրո մոլոդոյ) կլանում որոշել են, որ նրա իրավահաջորդը կդառնա Վասիլի Խրիստոֆորովը (Վասյա Վոսկրես)։ Սակայն նա ստիպված կլինի բախվել լուրջ դիմակայության։ «Օրենքով գող» Էդուարդ Ասատրյանը (Էդիկ Օսետրինա), ով ձևավորում է կողմնակիցների հզոր կոալիցիա, արդեն աջակցություն է գտել մաֆիոզներ Գելա Կարդավայի (Գելա Գալսկի) և Վագիֆ Սուլեյմանովի (Վագիֆ Բակինսկի) մոտ։ Ինչպես Rosbalt-ին հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը, Էդուարդ Ասատրյանը վերջին շաբաթներին զարգացրել է աննախադեպ ակտիվություն։ Նա գրեթե ամեն օր բանակցություններ է անցկացնում տարբեր «օրենքով գողերի» հետ՝ ստեղծելով սեփական ազդեցիկ կլանը։ Ընդ որում, նա ստիպված կողմնակիցներ է փնտրում նախկին թշնամիների շարքերում։ Գործակալության զրուցակցի խոսքով՝ Օսետրինան հաջող բանակցություններ է անցկացրել «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլիի (Գիա Դլիննի) հետ, ով Ասատրյանին աջակցելու համաձայնություն է արտահայտել։ Խորհրդակցություններ են սկսվել նաև մաֆիոզներ Վագիֆ Սուլեյմանովի հետ, ով նախկինում Օսետրինայի հանդեպ առանձնահատուկ համակրանք չի տածել։ Վագիֆն այժմ ունի լուրջ ֆինանսական ռեսուրսներ, քանի որ վերահսկում է մի շարք գործընթացներ խոշոր մեծածախ շուկաներում, այդ թվում նրանում, որը գտնվում է Կալուժսկոյե մայրուղու վրա։ Նա անձամբ ծանոթ է այդ շուկայի տերերի հետ, սակայն Վագիֆը միշտ տառապել է մարտիկների սեփական մեծ խմբի պակասից։ Այդ իսկ պատճառով նա ժամանակին կոալիցիայի մեջ է մտել «օրենքով գող» Նադիր Սալիֆովի հետ (Լոտու Գուլի), որի զինված մարտիկներն ավելի քան բավական էին։ Սակայն այդ միությունն ի սկզբանե թվացել է ոչ առանձնահատուկ հուսալի, ավելի շուտ նաև ուղղված ընդդեմ ընդհանուր թշնամու՝ «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լյանկորանսկի, սպանվել է Թուրքիայում)։ Ռովշանի մահվան պահից Վագիֆը գտնվում է նոր ուժային աջակցության որոնումներում։ Նրան դա խոստանում է Օսետրինան։ Վագիֆի ու Ասատրյանի մոտ գտնվել է նաև ընդհանուր թշնամի, ինչն էլ թույլ է տվել նրանց ստեղծելու կոալիցիա։ Խոսքը դաղստանցի «հեղինակություն» Ամիրի մասին է։ Ամիրը ծեծի էր ենթարկել Օսետրինայի որդուն՝ «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանին (Սերգեյ Բենթլին)։ 2014 թվականի ամռանը Բենթլին հետաքրքրություն էր դրսևորել մայրաքաղաքի ավտոսրահերից մեկի գործունեության նկատմամբ։ Կողմերի զրույցը չէր ստացվել և ավարտվել էր ծեծկռտուքով։ Հենց Ամիրից վրեժխնդիր լինելու թեմայով է Էդուարդ Ասատրյանը միավորվել մեկ այլ «օրենքով գող» Դմիտրի Չանտուրայի հետ (Միրոն)։ Վերջինս խոստացել է օգնել Օսետրինային Ամիրի դեմ պատերազմում, ինչի պատճառով Ասատրյանը նույնիսկ համաձայնել է մոռանալ միջադեպի մասին, երբ Միրոնն այլ «օրենքով գողերի» հետ ծեծի էր ենթարկել Էդուարդին և նրա որդի Սերգեյին։ Ասատրյանների ծեծի այլ մասնակից է եղել «օրենքով գող» Գելա Կարդավան։ Հետաքրքիր է, որ նրա հետ նույնպես Ասատրյանը ներկայում հաջող բանակություններ է վարում։ Կարդավան արդեն տվել է իր համաձայնությունը Էդուարդի կլան անցնելու վերաբերյալ։ Գելան Օսետրինայի հետ շփվում է ոչ լավ կյանքից։ Դեռևս այն ժամանակ, երբ Շաքրոն ազատության մեջ էր, Կարդավայի գողական լիազորությունները դադարեցվել էին։ Այդ ժամանակվանից ի վեր նա երկար ժամանակ փորձում էր դրանք վերականգնել։ Նրան դրանում վերջերս համաձայնել էր օգնել ազդեցիկ «օրենքով գող» Գայոզա Զվիադաձեն (Գիա Քութայիսկին)։ Սակայն Զվիադաձեն միանգամայն տհաճ հեռախոսազրույց է ունեցել Շաքրոյի ներկայացուցիչների հետ։ Ասվածի ընդհանուր միտքը եղել է այն, որ Գելայի թագազրկման մասին որոշումն ընդունել են Քալաշովն ու այլ հարգարժան «ծերունիներ», այդ իսկ պատճառով նրանց «վճռի» չեղարկումը տարօրինակ կլիներ Գիայի կողմից։ Այժմ Ասատրյանը խոստանում է հավաք անցկացնել, որի ժամանակ Կարդավայի «գողական» կարգավիճակը կվերականգնվի։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am