Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաներում 26-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը իր վարած Mercedes C200 մակնիշի 34 FԼ 407 համարանիշի ավտոմեքենայով Իասկովի պողոտայում՝ ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի դիմաց, վրաեթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածին առաջինը օգնության են հասել Փորձաքննությունների ազգային բյուրոյում այդ պահին գտնվող մի խումբ քննիչներ և Ոստիկանության 10 33 զորամասի ծառայողներ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչները՝ ավագ տեսուչ Արտակ Սարգսյանի գլխավորությամբ: ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, նույնպես փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Հրանտ Աբրահամյանը, ում կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ավտոմեքենան տեխնիկական անձնագրով կանաչ մետալիկ է, սակայն, չգիտես ինչու, այն գունափոխված է, ինչը օրենքի կոպիտ խախտում է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը 71-ամյա Յուրի Սարգսյանն է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը