Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ Վանի Կևաշ (պատմական՝ Ոստան) շրջանի Ալթընսաչ գյուղում գտնվող հայկական Ս. Թովմաս կիսավեր եկեղեցին այժմ օգտագործվում է որպես ախոռ՝ հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
Վանա լճի ափից ոչ հեռու՝ 400 մետր բարձունքի վրա 10 կամ 11-րդ դարում կառուցված եկեղեցում ամփոփված էին Թովմաս առաքյալի մասունքները: Եկեղեցին 1671 թվականի վերանորոգումից հետո վերածվել է վանական համալիրի: Պատերին գանձ որոնողների բացած անցքերի ու շինության հասցված վնասների հետևանքով լքված եկեղեցին այժմ կանգնած է փլուզման վտանգի առջև:
Ս. Թովմաս այցելած թրքական Gazetekarınca.com առցանց թերթի հետազոտող-լրագրող Իքրամ Իշլերը, հայտնելով իր տպավորությունները, գրում է.
«Ժամանակին այստեղ հավատք կար։ Քրիստոսի առաքյալները կային։ Հնչում էր հոգևոր երաժշտություն, ու պատարագներ էին մատուցվում։ Սակայն հասել է այն օրը, երբ եկեղեցին որպես ախոռ են օգտագործում»։
Մի քանի տարի առաջ Վանի զբոսաշրջության վարչությունը եկեղեցին հայտարարել էր զբոսաշրջային գոտի: Հակազդելով պատկան մարմինների անհետևողականությանը` լրագրողը գրում է, որ երբ զբոսաշրջիկը եկեղեցի այցելի՝ ախոռ պիտի գտնի ու պիտի զարմանա: Գրում է նաև, որ Վանի մշակույթի վարչությունը դեպի եկեղեցի բարձրացող ճամփա է կառուցել, սակայն այն իր նպատակին չի ծառայում, որովհետև կուպրի բացակայության պատճառով ցեխ է առաջանում և անանցանելի դառնում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը