Ձևավորվել է «Քարդաշյան & Co» սահմանափակ պատասխանատվությամբ դաշինք կամ «քարդաշյան + 3». Ռուզաննա Խաչատրյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքական ապոկալիպսիս կամ «Քարդաշյան & Co» Իմ ֆեյսբուքյան գրառումը, հիրավի, դարձավ «հեղափոխական»: Լիրիկական, բայց ժամանակակից քաղաքական շեշտադրումներ պարունակող նյութը դարձավ հիթ՝ բուռն քաղաքական քննարկումների, հումորային մեկնաբանությունների, ծիծաղաշարժ համեմատությունների, երբեմն նաև քաղաքական զավեշտական դիալոգների: Գրառումը դարձավ յուրօրինակ «հայելի», որտեղ ոմանք իրենց գտան՝ https://www.youtube.com/watch?v=TwtYnWRlgFI : Ես գնահատականներ էի հնչեցրել մի դասալիքի մասին, որը մասնակցել էր տեղեկատվական դաշտում իմ դեմ սանձազերծված անբարո արշավին: Եվ վստահ եմ, որ անկախ նրանից՝ ով ում նմանեցրեց, հոգու խորքում բոլորը մերժեցին նկարագրվող գործչի տեսակը: Այն, որ պետք է բացառել քաղաքական արենայում ժամանակին զինվորական ոստիկանության կողմից իրենց տան բազկաթոռի ետևից հայտնաբերված բանսարկու դասալիքի մուտքը, բոլորը կհամաձայնեն: Բայց ո՜ վ զարմանք, պարզվեց, որ հայ քրիստոնյա հասարակության մեջ «քարդաշյան» գործչի կերպարը «պաշտպանող» մարդիկ էլ կան... ու փառք Աստծո, ընդամենը երեքը, ինչպես ասում են՝ «նմանը զնմանին...»: Առաջինը մի ամբողջ ժամ, այդպես էլ «չհիշելով»՝ ինչի մասին է խոսքը, մեկնաբանում էր ոչ թե երևույթը, այլ ում կինը իրեն ինչպես պիտի պահի՝ բացահայտ շեշտադրելով իմ անձը... Երկրորդը պնդում էր, որ պետք է անհապաղ բանտարկել ինձ... կամ «ռազբիրյատի» (բառը վերցված է սույն անձի բառապաշարից) կանչել: Երրորդը, շրջանցելով պարսավելի երևույթը, որի մասին բարձրաձայնվել էր, երկար ճառերով «բացատրում» էր ինձ իմ իրավունքներն ու պարտականությունները: Գտնում էր (որքան հասկացա), որ հայ տղամարդը պետք է ոչ թե սպորտային կեցվածք ունենա, այլ գովելի է փորը... Այսպիսով, ձևավորվել է «Քարդաշյան & Co» սահմանափակ պատասխանատվությամբ դաշինք կամ «քարդաշյան + 3», որի թիրախը շարունակելու եմ մնալ ես: Արհամարհելով դաշինքի «սազանդարներին»՝ հոգեպես հանգիստ և վստահ եմ, որ իրեն հարգող և ընդհանրապես արժանապատվություն ունեցող որևէ քաղաքական, զինվորական, հասարակական, լրատվական գործիչ չի ենթարկվի նման նվաստ, հայ ընտանիքի և կնոջ պատիվը, արժանապատվությունը թիրախավորող քաղաքական «սազանդարիզացիայի»... Խաղաղություն ու սեր մաղթելով մեր ժողովրդին՝ ուզում եմ խոսքս ավարտել 5-րդ դարի պատմիչ Եղիշեի խոսքերով. «Աշխարհի բոլոր չարիքների հիմքում մարդկային տգիտությունն է»»:

դիտվել է 300 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am