Թուրքիայում հիմնվել է ազգայնական նոր՝ «Լավ» կուսակցությունը`երկու հայերով

Ֆրանսիական «Նոր Յառաջի» փոխանցմամբ՝ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) նախկին անդամ, քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, որը նախկինում եղել է ներքին գործերի նախարար և խորհրդարանի փոխնախագահ, 2016-ին MHP-ի ներքին ընդդիմադիրների ճակատը գլխավորելուց հետո՝ հատկապես կուսակցության պարագլուխ Դևլեթ Բահչելիի դեմ, նույն տարվա սեպտեմբերին վտարվել էր այնտեղից: 2017 հոկտեմբերի 25-ին նա հիմնել է նոր կուսակցություն՝ «Լավ» («İyi»), որ հավակնում է Էրդողանի հետ գործակցող MHP-ից հուսախաբված թուրք ազգայնականներին հավաքել իր շուրջը: Ըստ երևույթին, շատ նախկին MHP-ականներ հատկապես վրդովվել են, երբ Բահչելին, ընդառաջելով Էրդողանի առաջարկին, զորակցել էր նրա հորինած նոր Սահմանադրությանը: Հայ հիմնադիրներ Թուրք մամուլը անդրադառնալով նշյալ կուսակցության մեծ շուքով քաղաքական դաշտ մուտքին՝ խոսում է նաև դրա հայ հիմնադիրների մասին: Ասվում է, թե նորաստեղծ կուսակցությունը ունի 60 հոգանոց հիմնադիր խորհուրդ, որին մաս են կազմում նաև երկու հայեր՝ Էլմաս Կիրակոսը և Թայլան Եըլդըզը: Թուրքական թերթերը խոսում են այդ երկու հայերից հատկապես Էլմաս Կիրակոսի մասին՝ երբեմն ուշագրավ պնդումներով: Օրինակ՝ Çukurova Barış gazetesi առցանց թերթի լրագրող Էոմեր Ալփդողանը այդ մասին գրում է. «Էլմաս Կիրակոսը անհանգստացնում է շատ թուրք ազգայնականների։ Այսինքն՝ նրանք զարմանում են, թե ինչպե՞ս կարող է հայը թուրք ազգայնական լինել, և հարձակվում են նրա վրա։ Որոշ ազգայնականներ էլ ենթադրում են, թե Էլմաս Կիրակոսը Հայաստանի կողմից ուղարկված լրտես է։ Սակայն ես կարծում եմ, որ մեր այդ պիտակավորումները սխալ են, և տիկին Էլմասն իրոք նվիրված է Թուրքիային և թուրք ազգայնականությանը։ Նման օրինակ նախկինում արդեն եղել է, երբ «Ազգայնական շարժում» կուսակցության կազմում էր հայտնի հայ գործիչ Լևոն Փանոս Դաբաղյանը»,- գրում է թուրք լրագրողը: Թուրքական «haber7.com» առցանց թերթն էլ հիշեցնում է, որ 2014-ին «Ակոս»-ին տված հարցազրույցում Էլմաս Կիրակոսը արդեն իսկ հայտարարել էր, թե լավ հարաբերություններ ունի Մերալ Աքշեների հետ: «Տիկին Մերալը մեր տոներին այցելում է մեր եկեղեցիները, նստում-զրուցում ենք։ Սիրում եմ իրեն։ Մեր վերջին հանդիպմանը ինձ «աղջիկս» ասաց»,- նշյալ հարցազրույցից նրա խոսքերն է մեջբերում թերթը՝ հավելելով, թե Էլմաս Կիրակոսը նախկինում նաև հայտարարել է. «Եկեղեցի եմ հաճախում։ Իմ հավատքը ունեմ։ Հայ եմ և երբեք չեմ ուրանա ծագումս։ Թուրք քաղաքացի եմ, բայց ծագումով հայ եմ։ Սիրում եմ հայրենիքս, դրոշս (իմա՝ Թուրքիան և թրքական դրոշը -ՆՅ) և պատիվ եմ զգում Թուրքիայում ապրելով, Աթաթյուրքի զավակը լինելով»։ haber7.com-ը հիշեցնում է նաև, որ երբ նախկինում Էլմասին հարց էր տրվել, թե ի՞նչ է մտածում Մերալ Աքշեների՝ «Աբդուլլահ Օջալանը հայի սերմ է» (ազգայնական թուրքերի բերնի ծամոց, կրկնակի նախատինք՝ թե՛ հայկականության վերագրումով, թե՛ դրա գռեհիկ ձևով բնութագրմամբ-ՆՅ) պնդումին, նա պատասխանել էր. «Գուցե այդպես է խոսել ահաբեկչության պատճառով. չպետք է մոռանալ, որ ներքին գործերի նախկին նախարար է։ Գուցե, իր եղբայրը նահատակված լինելով, զգացականությամբ նման բան ասած լինի։ Կանայք ավելի զգայուն են»։ Ինչ վերաբերում է Թայլան Եըլդըզին, միայն ասվում է, թե «Գուգլի» պաշտոնից հրաժարվել է՝ միանալու համար Աքշեների կուսակցությանը: Սոցիալական հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ «Լավ» կուսակցությունը վայելում է բավական մեծ ժողովրդականություն, և ակնկալվում է, որ առանց մեծ դժվարության կկարողանա մուտք գործել խորհրդարան:

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am