Մի քանի տասնյակ հազար առողջ տղամարդ ի վիճակի չէ մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը. Ալիկ Ղարիբյանն անդրադարձել է իր անվան հետ կապված շահարկումներին

ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ընթացքում իր անվան հետ կապված շահարկումներին: «Վերջին օրերին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ մի քանի անգամ հիշատակվեց նաև իմ անունը: Բոլոր նրանց, որոնք գրել են իմ մասին, անձամբ ճանաչում եմ և վստահ եմ, որ ամպագոռգոռ խոսքերի հետևում շատ կոնկրետ անձնական պատմություններ կան: Բայց առաջ չընկնեմ, սկսեմ սկզբից: Նախ՝ ես՝ Ալիկ Ղարիբյանս, որպես ԵՊՀ դոցենտ, ռեկտորի աշխատակազմի ղեկավար, նաև պատասխանատու եմ համալսարանում դասերի անխաթար ու անընդհատ ընթացքի համար, իսկ դա նշանակում է, որ ի պաշտոնե ես դեմ եմ դասապրոցեսի տապալման յուրաքանչյուր փորձի: Երկրորդ՝ ես ինքս կարծում եմ, որ օրինագիծը շատ կարևոր ու կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Փորձելով հնարավորինս կարճ ձևակերպել ասելիքս՝ նշեմ միայն մի քանի դրույթ: Մեր պետության ձևավորման առաջին իսկ օրվանից գործած տարկետման իրավունքի և բուհերում ռազմագիտության ամբիոնների վերացման պատճառով այժմ մոտավորապես մի քանի տասնյակ հազար առողջ տղամարդ ի վիճակի չէ մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը այն պարզ պատճառով, որ զենք բռնել չգիտի: Նաև իմ նախաձեռնությամբ, քանիցս կազմվել և Հայաստանի պաշտպանության գերատեսչությանն է ներկայացվել մի նախագիծ, ըստ որի՝ տարկետման իրավունքից օգտված տղամարդիկ կկարողանային գոնե ծանոթանալ զինծառայության առանձնահատկություններին և մասնավորապես անցնել կրակային պատրաստություն: Երկրորդ՝ արդարությունից, ազգային համերաշխությունից և մարդու իրավունքների պաշտպանությունից խոսողներին ուզում եմ հարցնել. ինչքա՞ն է արդար, որ Արցախում ծնված հայ երիտասարդը չպետք է օգտվի տարկետման իրավունքից, իսկ մյուսները կարող են օգտվել: Չեմ ուզում չարաշահել ձեր համբերությունը, բայց որպես պատմության մասնագետ չեմ կարող չասել նաև սա. այս տարածաշրջանում մեր հետագա գոյությունը, կենսունակությունը և բարգավաճումը ուղղակի կապված են հայկական բանակի հզորացման հետ. մենք պարտավոր ենք հանուն դրա անել ամեն ինչ: Իմ անունը հիշատակած մարդիկ շատ չեն: Առաջինին՝ Արարատ Միրզոյանին, ճանաչում եմ ուսանողական տարիներից, ավելին՝ մի որոշ ժամանակ նա, ուսխորհրդի նախագահի ընտրություններում պարտվելով ինձ, դարձավ իմ տեղակալը: Ես ենթադրում եմ, որ այդ տարիները շատ վճռական նշանակություն են ունեցել Արարատի ներկա հոգեբանության ձևավորման վրա: Չեմ ուզում շատ մանրանալ, բայց հետահայացով հասկանում եմ, որ ես ակամա տասնամյակներ շարունակ Արարատի կողմից ընկալվել եմ որպես իր մրցակից, սակայն ցավալիորեն ինքը պարտվել է հնարավոր բոլոր հատույթներում՝ մասնագիտականից մինչև անձնական: Իմ կարծիքով, անձնական շատ խորը վիրավորանքի արդյունք է այն, որ պատահաբար ԱԺ-ում հայտնված ու բնավ հայտնի լեռան մեծությունը չունեցող անձը անձամբ է ստանձնել ԵՊՀ-ի դեմ արշավը ղեկավարելու պատասխանատվությունը և իր օգնականին՝ Վահան Կոստանյանին, ուղարկել է ուսանողական շարքերը՝ փորձելով խաղալ ուսանողների ամենից նվիրական զգացմունքների հետ: Սիրելի Արարատ, շատ բաներ ես ինքս էլ չէի հիշում, բայց կան մարդիկ, ովքեր շատ լավ հիշում են և քեզ, և ինձ, և հատկապես այդ մարդիկ են ասում, որ փաստորեն դու նորից պարտվելու ես: Որպես պատմության ֆակուլտետի ուսխորհրդի նախագահի նախկին թեկնածուի և քաղաքական կարիերա սկսող մարդու՝ ուզում եմ քեզ խորհուրդ տալ ընթերցել «Ընկ. Բ. Փանջունի» վեպը. դու պարզապես կապշես ձեր նմանությունների վրա: Մյուս անձնավորությունը, որ նվաստիս մասին մամուլում գրել է, Կարպիս Փաշոյանն է: Կարպիսին ճանաչում եմ իր ուսանողական տարիներից, երբ պայքարում էր հայ-թուրքական արձանագրությունների դեմ: Իմ գնահատմամբ, Կարպիսը ազնիվ, կարդացած, բայց շատ տաքարյուն և ծայրահեղությունների մեջ ընկնող երիտասարդ է, ու հենց դա է նրան խանգարում, որ լավ պատմաբան դառնա: Սիլվա Կապուտիկյանի և այլոց հասցեին նրա տված էքսցենտրիկ որակումներին ծանոթանալուց հետո հասկացա, որ իրականում Կարպիսը շատ հարգում է ինձ: Սիրելի Կարպիս, ես շատ ավելին գիտեմ, քան դու ենթադրում ես, և երբ ասում եմ, որ պետք չէ քաղաքականացնել, նկատի ունեմ շատ կոնկրետ բաներ, որոնք գուցե դու հեռվից չես տեսնում: Օրինակ՝ գիտե՞ս արդյոք, որ ՕՐՕ-ի նախկին երիտթևի պատասխանատուն այսօր փորձում է որոշակի ուղղորդումներ մտցնել երիտասարդական շարժման մեջ: Սիրելի Կարպիս, հայ պատմագիտությանը վաղուց հայտնի են մինչև սրտի խորքը վիրավորված անձինք, ովքեր այսօր էլ կան, փորձում են կեղտ լցնել նույնիսկ ամենից հերոսական էջերի վրա: Որպես ավագ գործընկեր՝ ուզում եմ ասել, որ ավելորդ տաքարյունությունը և ծայրահեղ գնահատականները քեզ խանգարել են և խանգարելու են: Ինչ վերաբերում է կոնկրետ երիտասարդական շարժմանը: Ուղիղ 15 տարի է անցել այն օրվանից, երբ ես լքեցի ուսանողական նստարանը: Ես և իմ ընկերները շատ լավ ենք հիշում, թե ինչպես էինք ընդդիմանում ԵՊՀ այն ժամանակվա ղեկավարությանը և հանուն ինչի: Օրինակ՝ ես հպարտությամբ եմ հիշում, որ տարիներ տևած նաև իմ հետևողական աշխատանքի շնորհիվ ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացվեց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի լսարանը: Ավելին՝ 2004 թ. ես ակտիվորեն մասնակցել եմ տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ ակցիաներին ոչ թե այն պատճառով, որ ես ինքս պետք է օգտվեի. ես արդեն օգտվել էի, իսկ օրենքը հետադարձ ուժ չունի, այլ որովհետև ես դեմ էի ու հիմա էլ դեմ եմ այդ իրավունքի վերացմանը: Քննարկվող օրինագիծը ոչ թե վերացնում, այլ փոփոխում է տարկետման իրավունքի ձևը: Այսօր ես, ակամա հայտնվելով բարիկադի մյուս կողմում, շատ մեծ հարգանք ունեմ բազմաթիվ ուսանողների հանդեպ, որոնք այս պահին գտնվում են փողոցում: Օրինակ՝ Դավիթ Պետրոսյանն իմ լավագույն ուսանողներից է, և ես հպարտ եմ, որ կարողացել եմ իր մեջ սերմանել սեփական ուժերին հավատալու, Հայաստանը ավելի լավը դարձնելու, հայ լինելով հպարտանալու գաղափարները, որոնց շնորհիվ ինքը անխախտ կանգնած է իր համոզմունքներում: Եվ վերջում մի քանի խոսք իմ ունեցվածքի մասին: Մի հրաշալի խոսք կա. ես շատ բան ունեմ, բայց ոչ այնքան, ինչքան մտածում են ուրիշները: Մի քիչ, իհարկե, վիրավորված եմ, որ իմ ունեցվածքով հետաքրքրվողներն այնքան ապիկար են, որ իրենց ունեցած տեղեկությունները վերջին անգամ թարմացրել են 2009 թվականին, քանի որ լուսանկարում պատկերված ավտոմեքենան հենց այդ թվականին եմ վաճառել», գրել է Ա. Ղարիբյանը:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am