Երեկ՝ նոյեմբերի 11-ին, գողության դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում Գյումրի քաղաքի Մ.Ավետիսյան փողոցի բնակչուհի, 33-ամյա Անի Հարությունյանը Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ նույն օրը, ժամը 14:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ իր բնակության վայրի շենքի դիմաց գողացել են իրեն պատկանող, կայանված վիճակում գնտվող Mercedes մակնիշի 34 MN 223 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված վայր են մեկնել Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Արմեն Ղազարյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Կոմուն Մխիթարյանի գլխավորությամբ:
Տեղում աշխատել են նաև Ոստիկանության Մուշի բաժնի փորձաքրեագետն ու հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը:
Պարզվել է, որ գողության հետևանքով Ա. Հարությունյանը կրել է մոտ 50 հազար դրամի նյութական վնաս:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժետ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը