SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնի ծառայողները Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների հետ պարզել են, որ նոյեմբերի 8-ին Ոստիկանության Շենգավիթի բաժին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկված, Էջմիածին քաղաքի բնակիչ, 47-ամյա Սարգիս Հովհաննիսյանը կասկածվում է այս տարվա նոյեմբերի 2-ին Սարյան փողոցի 40 շենքի վերելակում դանակի սպառնալիքով 37-ամյա Ինգա Բաղդասարյանի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու մեջ:
Հայաստանի քննչական կոմիտեի քննիչը դիմել է դատարան, որպեսզի կասկածյալ Ս. Հովհաննիսյանը կալանավորվի: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Ս. Հովհաննիսյանը երկամսյա կալանքի է վերցվել:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ հնարավոր է, որ նա այլ հանցանքներ գործած լինի և այդ ուղղությամբ կատարվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը