Ցմահ դատապարտյալին վաղաժամկետ ազատ չեն արձակում (տեսանյութ)

Վաղաժամկետ ազատ արձակման  Անկախ  հանձնաժողովի նախագահն արդեն 3-րդ նիստն է՝ չի ներկայանում ցմահ ազատազրկման դատապարտված Ստեփան Գրիգորյանի գործով դատական նիստին: «Անպայման ներկայացուցիչը պետք է, որ գա: Եթե ինչ որ մեկը օրենքից վեր է եւ չի ցանկանում ենթարկվել դատարանի կարգադրությանը, կարծում եմ, որ այդ դեպքում դատարանը հարկադրանքի միջոցներ պետք է կիրառի»,- ասաց փաստաբան Ռոբերտ Ռեւազյանը: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բողոքարկվում էր  անկախ հանձնաժողովի որոշումը, ըստ որի մերժվել է պայմանական վաղաժամկետ ազատ արձակումը:   «Երբ տարիների ընթացքում նայեք իր բնութագրիչ տվյալները, հարգալից վարքը աշխատակիցների նկատմամբ, քրեական ենթամշակույթի նկատմամբ անտարբեր է, խրախուսանք էլ կար, արդյո՞ք դա են դիտում ոչ պատշաճ վարքագիծ»,- ասում է Ռոբերտ Ռեւազյանը: Դատավոր   Արթուր Ադամյանը ընդամենը 2 րոպե թույլ տվեց տեսանկարահանում անցկացնել։  Արդեն 23 տարի անազատության մեջ գտնվող Ստեփան Գրիգորյանը անկախ հանձնաժողովի նախագահին մի քանի հարց ուներ՝ ի՞նչ է նշանակում ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորելը: « Անձամբ ես այդ արտահայտության տակ հասկանում եմ ոչ օրինապահ վարքագիծ, վիրավորանքներ տարբեր բնույթի , ոչ ճիշտ պահելաձեւ: Հարգարժան պարոն նախագահը թող տեղեկացնի, թե որն եմ դրսեւորել հանձնաժողովի ներկայանալու ժամանակ: Իսկ ոչ պատշաճ վարքագիծ դրսեւորողներին տանում են պատժախուց»,- ասաց Ստեփան Գրիգորյանը: Դատավորն այնուամենայնիվ որոշեց առանց անկախ հանձնաժողովի նախագահի ներկայության շարունակել դատական նիստը: Փաստաբան  Ռոբերտ Ռեւազյանն առարկեց՝ քրեական դատավարությունը պարտադիր պայման է դիտում  դատարանում կալանավորի պատիժը կրելուց վաղաժամկետ ազատ արձակվելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցի քննությանը  հանձնաժողովականի  ներկայությունը: Պաշտպանը դատավորին փոխանցեց Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունները, ինչից հետո դատավոր Արթուր Ադամյանը ստիպված եղավ նիստը հետաձգել: Ի դեպ, 25 ցմահ դատապարտյալ արդեն  բանտում են 20 տարի եւ ըստ օրենքի՝  կարող են դիմել վաղաժամկետ ազատ արձակման։ «Չի գործում այդ համակարգը մեզ  մոտ: ՄԻԵԴ որոշում կա, եթե դու ցմահ ես տալիս եւ վաղաժամկետ ազատ արձակվելու հնարավորություն չես տալիս, դա անմարդկային վերաբերմունքի դրսեւորում է»,-եզրափակեց Ռոբերտ Ռեւազյանը: Մանրամասները՝ a1plus.am-ի տեսանյութում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am