Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման որոշմանը։ Համաձայնագրով Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական նշանակության ապրանքներ, ինչպես նաև կանցկացվեն Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների մարզումներ:
Այս մասին հայտնում է Ռազմինֆոն՝ վկայակոչելով Ուկրաինայի ՊՆ կայքը:
Ուկրաինայի կառավարությունը հաստատել է երկու որոշում.
«Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական համագործակցության ստորագրման մասին»,
«Թուրքիայի և Ուկրաինայի կառավարությունների միջև ֆինանսական օգնության մասին» արձանագրության ստորագրում:
Փաստաթուղթը ենթադրում է համաձայնագրի և արձանագրության ծրագրերի հավանության համար Ուկրաինայի ներպետական գործընթացների իրականացումը և Թուրքիայում Ուկրաինայի դեսպանին լիազորում է դրանք ստորագրել:
Ըստ հաղորդագրության՝ դա հնարավորություն կտա Ուկրաինային ֆինանսական միջոցներ հատկացնել ռազմական նշանակության ապրանքների և ծառայությունների գնման, Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների համար կարճաժամկետ դասընթացների վճարման համար:
Ավելի վաղ՝ 2016 թ․ դեկտեմբերի 30-ին, Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության պետի հետ ստորագրել էին Ուկրաինայի զինուժին ռազմական օգնություն տրամադրելու արձանագրություն և ռազմական համագործակցության համաձայնագիր:
Համաձայնագրով նախատեսվում էր, որ 5 տարվա ընթացքում Թուրքիան Ուկրաինային պետք է տրամադրի տարեկան 3 մլն ԱՄՆ դոլար՝ թուրքական ռազմարդյունաբերական ընկերություններից ռազմական և երկակի նշանակության արտադրանքի ձեռքբերման համար։
Արդեն 2017 թ. հոկտեմբերին Ուկրաինայի ՊՆ ղեկավար Ստեպան Պոլորոնը հայտնել էր, որ Թուրքիան և Ուկրաինան ստորագրել են ռազմական աշխարհագրության ոլորտում համագործակցության արձանագրություն: Այն, ի թիվս այլ հարցերի, ենթադրում է քարտեզագրական նյութերի փոխանակում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը