Ձերբակալություններ Ջավախքում. մարդիկ բողոքում են կասկածելի հաստատությունների դեմ

Ախալցխայում թուրքական սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով ձերբակալված երիտասարդների բարեկամներն ու ծանոթները նոյեմբերի 10-ին բողոքի ցույց էին կազմակերպել: Ինչպես հայտնում է jnews.ge-ն, նրանք պահանջում են փակել նման հաստատությունները, որոնք նպաստում են մարմնավաճառությանը: «Տավառնի» կայարանումում գտնվող թուրքական սրճարանի մոտ հավաքվել էին տասնյակ մարդիկ: Բողոքողները ասում են, որ քաղաքում նման հաստատություններ շատ կան, որտեղ զբաղվում են ոչ թե բիզնեսով, այլ մարմնավաճառությամբ: «Մենք ուզում ենք, որ այդպիսի բարերը փակվեն, մեր երեխաներն ու ապագա սերունդը մեծանում է: Չի կարելի այս բոլոր «հասարակաց տները» բարեր անվանել», – ասում է բողոքի մասնակիցը: Նոյեմբերի 10-ի երեկոյան տասնյակ ավտոմեքեններ ազդանշաններ տալով երթևեկում էին Ախալցխայում, ի նշան բողոքի: Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի Ախալցիխե քաղաքի ոստիկանության բաժնի աշխատակիցները օպերատիվ-քննչական գործողության հետևանքով ձերբակալել են 1958 թ.-ին ծնված Մ.Ի-ին, մարմնավաճառությամբ զբաղվելու տեղ տրամադրելու մեղադրանքով: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի տեղեկատվության, պարզվել է, որ մեղադրյալը թուրքական բարում, որը ժամանակավոր գտնվում է իր տիրապետման տակ, որոշ ժամանակով գումարի դիմաց տեղ է տրամադրել մարմնավաճառությամբ զբաղվելու համար: Ոստիկանության բաժնի աշխատակիցները որպես վկաների հարցաքննել են բարի աշխատողներին: Հետաքննությունը իրականացվում Վրաստանի քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն, որը նշանակում է «Մարմնավաճառության համար տեղի տրամադրում»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ախալցխայում ձերբակալվել են չորս երիտասարդներ: Նրանք մեղադրվում են ոստիկանության աշխատակիցներին չհնազանդվելու համար, նրանցից երեքը՝ նաև խուլիգանության մեջ, «տավառնի» կայանի սրճարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքով:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ավտովթար է տեղի ունեցել Երևանում 21-ամյա վարորդի մասնակցությամբ Հաստատվեց. Ադրբեջանի փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը Երևանում է «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է «Հրապարակ»․ 2 տարի սահմանազատում չի արվում, Փաշինյանը խոսում է սահմանազատումից Ադրբեջանից պատվիրակություն է ժամանել Հայաստան Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում. 47-ամյա տղամարդը մահացել է «Հրապարակ». Առաջին անգամ չեն խոսում Ջիլիզան հանձնելու մասին Խայտառակություն․ իր ընկերոջ՝ Կանդազի հետ զրույցի համար արցախցուն տվել են տնային կալանք․ փաստաբան (video) Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն «Փաշինյանը կամ պետք է պարտվի և պատասխանատվության ենթարկվի, կամ այնպես անի, որ ընտրություններն ազատ և արդար չլինեն»․ The Washington Times Անազնիվ պայքար Իրանի վեց խոշորագույն օդանավակայան վերսկսել է բնականոն գործունեությունը Մենք խիստ մտահոգված ենք Մերձավոր Արևելքում իրավիճակի զարգացմամբ. Նեբեզնյա «Թուրքի գործակալների մասին․․․․ ո՞վ են սրանք և ինչ են անում» (video) Ինչպես կմեկնարկեն քաղաքական թիմերը ԱԺ ընտրությունների քարոզարշավը. «Ժողովուրդ» ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am