Ծեծկռտուք են սարքել «Բիլայն»-ի ավագ ճարտարագետը, «Ար-Գո» ՍՊԸ-ի տնօրենն ու «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավարը

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար, այնուհետև ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։30-ի սահմաններում Հրաչյա Քոչարի փողոցի թիվ 18 հասցեի մոտ բախվել են Երևան քաղաքի Բաղյան փողոցի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Մարտիրոսյանի վարած Nissan Tiida մակնիշի 10 XG 010 համարանիշի և Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի բնակիչ՝ 47-ամյա Արայիկ Գոջաբաշյանի վարած Suzuki SX4 մակնիշի 34 MC 398 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Ա. Գոջաբաշյանը դիտավորությամբ կոտրել է Վ. Մարտիրոսյանի iPhone 5 տեսակի բջջային հեռախոսը, ինչի հետևանքով Վ. Մարտիրոսյանին պատճառել է 150 հազար դրամի նյութական վնաս։ Այդ ամենից հետո Ա. Գոջաբաշյանը ձեռքերով ու մետաղական շղթայով հարվածել է Վ. Մարտիրոսյանի եղբոր՝ Մոլդովական փողոցի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Մարտիրոսյանի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ։ Փաստի առթիվ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վ. Մարտիրոսյանն աշխատում է «Բիլայն» ՓԲԸ-ում՝ ավագ ճարտարագետ, Ա. Գոջաբաշյանն աշխատում է «Ար-Գո» ՍՊԸ-ում՝ տնօրեն, իսկ Դ. Մարտիրոսյանը աշխատում է «Ալեքս հոլդինգ ՍՊԸ-ի մարկետինգի բաժնի ղեկավար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. և Դ. Մարտիրոսյանները հրաժարվել են կատարվածի մասին բացատրություն տալուց։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

դիտվել է 37 անգամ
Լրահոս
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am