Վախի աչքերը մեծ են, մանավանդ, երբ միակ «գաղափարը» մուրճն է

«Փաստ» օրաթերթը գրում է. Վախը վաղուց հայտնի ու նաև բազմակողմանի նկարագրված երևույթ է, իհարկե: Նմանապես, համակողմանի ուսումնասիրված են պատմությունից հայտնի, մի երկու այդքան էլ՝ անհայտ բռնապետերի, ձախողակ կամ մարդատյաց կառավարիչների վախերը: Այդ «հողի վրա» այնքան գրքեր կան գրված, որ մի պատկառելի գրադարակ կկազմեն: Նախորդ հրապարակումներից մեկում հարցադրմամբ առանձնացրել էինք Փաշինյանի իշխանավարման համար չափազանց բնութագրական մի հատկանիշ. փաշինյանական, քպական իշխանությունը «ժողովրդի» հետ շփվում է գերազանցապես ռեպրեսիվ մեթոդներով, գրեթե ամեն ինչին արձագանքում է վայրի ագրեսիայով ու բռնության անհագուրդ ժայթքումներով (ֆիզիկական, թե հոգեբանական կամ վերբալ բռնության, այս պարագայում տարբերություն չկա): Նույնիսկ այնպիսի մի հասարակ թվացող բան, ինչպես, ասենք՝ շուկայում իրացվող մսի «սպանդանոցային ծագման» ստուգումն է, վերածվում է կարմիրբերետավոր ու անբերետ ոստիկանական «հատուկ գործողության»:

Ինչո՞ւ է այդպես, որտեղի՞ց են գալիս այդ վայրագ չարությունը, այդ խորին ատելությունն ու ագրեսիան մարդկանց նկատմամբ: Չէ, մենք այստեղ Փաշինյանի կամ միջին վիճակագրական քպականի հոգեբանական «պորտրետ» չենք նկարագրելու: Դրանով թող մասնագետներն զբաղվեն, մարդկանց հացին, ինչպես ասվում է, «վայիս չլինենք»: Կարելի է ենթադրել, որ «թավշյա», «ժողովրդական», «բոլորին սիրող» և այլն իշխանության նման ռեպրեսիվ, ագրեսիվ պահվածքը ուղիղ գծով գալիս է Նիկոլ Փաշինյանից ու նրա անհատական այնպիսի հատկանիշներից, ինչպիսիք են, օրինակ՝ անպատասխանատվությունը, անհավասարակշիռ ու բռնկուն բնավորությունը, անհաստատությունը, անսկզբունքայնությունը, թուլությունը: Նա, վստահ ենք, մնացած բոլորից շատ ավելի հստակ է գիտակցում, որ ինքը պետություն կառավարելու «բան չի»՝ մեղմ ասած, չնայած, նման բարձունքում հայտնվելը նրա «վարդագույն երազանքն» է եղել: Ավելին, ցինիկ պոպուլիզմով ու փողոցով, գրեթե հեքիաթային տարբերակով իշխանության հասած Փաշինյանը փողոցում 10-15 հոգով ցանկացած խմբի մեջ իր իշխանությանն սպառնացող վտանգ է տեսնում:

Բարդույթների ու ոչ դրական հատկանիշների այդ «փունջը» գալիս է լրացնելու շարունակաբար ինքնահաստատվելու մղումը, ըստ որում՝ երբեմն ենթագիտակցական: Այսինքն, նա անընդհատ կարիք ունի ինքն իրեն ու իր շրջապատին ցուցադրել, որ «ասողն» ինքն է, որ ինչ ուզենա՝ կանի, որ ինքը, այսպես ասենք, ուժեղ է:

Մի փոքր հեռվից գանք: Փաշինյանը դեռ նորնոր էր իշխանության կել, որոշ տեղերում նույնիսկ դեռ լրիվ չէին դատարկվել այդ առթիվ կազմակերպված հախուռն տոնախմբության ժամանակ «գմփացրած» շամպայնի շշերը, երբ տեղի ունեցավ «Իջևանի զավթումը» ոստիկանական «գործողությունը»: Այն ժամանակ (ամեն դեպքում հիշեցնենք, գուցե ոմանք հասցրել են մոռանալ) անտառահատումներ անողների վրա էր սևեռումը: Եվ ապօրինի անտառահատումների դեմ պայքարի անվան տակ Փաշինյանը երկրի գրեթե բոլոր ոստիկանների ու ԱԱԾ «ուժային բլոկի» ներգրավմամբ հարձակում իրականացրեց իջևանցիների վրա: Ծեծուջարդ, կալանավորումներ, քաշքշուկներ, խաղաղ բնակիչներին գիշերվա կեսին դիվադադար անել, մի խոսքով՝ այնպիսի հարձակում, որ մարդիկ երևի միայն գեստապոյի մասին կինոներում էին տեսել: Հետո վկայություն եղավ, որ այն ժամանակ Փաշինյանը ասել էր, թե ցանկանում է, որ արյան գետեր հոսեն:

Այդ ամենից արդեն 6 տարի է անցել: Փաշինյանը հասցրել է շատ ավելի մեծ ու ծանր աղետներ բերել՝ պատերազմ, հազարավոր զոհեր, որ կարող էին և չլինել, ծանրագույն կորուստներ, Արցախի ուրացում, հայաթափում...

Ավելին, այս՝ արդեն գրեթ 7 տարվա մեջ Փաշինյանն իր ագրեսիվության ու մարդատյացության կամ, եթե կուզեք, իր վախերի բազմաթիվ այլ դրսևորումներ էլ է ունեցել: Էլ՝ «պատերին ծեփել», էլ՝ «ասֆալտին փռել», էլ՝ «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը» բղավոցներ, է՛լ խաղաղ ցուցարարների վրա տասնյակ նռնակներ նետել ու մոտ 100 հոգու վիրավորել...

Հիմա էլ հերթը հասավ... մսավաճառներին ու ոչ միայն նրանց:

Եվ ամենից հատկանշականը այս «ոչ միայն նրանց» պահն է: Եթե քաղաքական հակառակորդների, ազգային ուժերի, Արցախ ազատագրած ու պահածպաշտպանած պետական գործիչների, առհասարակ՝ իր հեռացումը պահանջող ժողովրդի նկատմամբ Փաշինյանի ատելությունը, չարությունը, վախերը և դրա անընդունելի ու աններելի դրսևորումները, այնուամենայնիվ, որոշակի պատճառներ ու բացատրություններ ունեն, ապա «յուրայինների» վրա հարձակումները կամ նույն այդ վախերի դրսևորումները առաջին հայացքից տարօրինակ են թվում:

Հարկավ, կան բացատրություններ ու դրանք տրամաբանության մեջ են, թե Փաշինյանը, օրինակ՝ իրեն կուրորեն ու անվերապահորեն ծառայածներին սկանդալներով ու նվաստացուցիչ ձևերով մի կողմ նետելով, ցանկանում է ընդգծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, փորձում է «թիմը» կուռ պահել, որպեսզի մյուսներն էլ չլքեն ակնհայտորեն խորտակվող «ՔՊ» նավը, որ շուտով կարող է փլավքամիչ հիշեցնել: Կա որոշակի տրամաբանություն դրա մեջ: Բայց իրապես ուժեղ առաջնորդը, ուժեղ կառավարիչը «ուժի» նման ցուցադրության ու «կուժ, քեզ փշրում եմ, կուլանե՛ր, լավ նայեք» մոտեցմամբ իր իսկ «թիմակիցներին ահաբեկելու կարիք չունի: Բայց հենց միայն Նիցշեի խոսքերի երեկվա մեջբերումը արդեն իսկ այդ առումով շատ խոսուն է: Ով մի բանից շատ է խոսում, նա այդտեղ լրջագույն խնդիրներ ունի:

Վախի, իշխանությունը կորցնելու և անխուսափելի պատասխանատվության հանդեպ ունեցած ու իր գիտակցության ամեն մի բջջի մեջ թափանցած վախի աչքերը մեծ են: Նման վախով համակված բռնապետը ամեն մի անհամաձայնության ետևում բունտ ու դավադրություն է տեսնում: Այստեղից էլ այն վայրագ դրսևորումները, որ տեսնում ենք նույն Փաշինյանին ընդհուպ մինչև վերջերս անվերապահորեն ծառայած ու նրա շահերը սպասարկած արդեն նախկին քպականների նկատմամբ: Նրանք, իհարկե, ստանում են արժանի վարձը՝ Փաշինյանին կուրորեն ծառայելու դիմաց, բայց այստեղ խոսքն այլ բանի մասին է. Փաշինյանի բռնապետական վախերի:

Այն վախերի, որ փողոցում հավաքված 10-15 հոգու մեջ արդեն ապստամբություն է տեսնում: Վախեր, որոնք քիչ թե շատ կարողանում են մեղմել միայն կարմիրբերետավորային բռնությունները, ծեծուջարդով հարձակումները (ինչից նրա սիրտը փառավորվում է) առանց զանազանության՝ դիմացները զոհվածների ծնողներ են, թե մսի առևտուր անողներ, թե մի խումբ ուսանողներ, թե... ովքեր ուզում է՝ լինեն:
Իրենց ներքին «սկանդալները» հստակ ցույց են տալիս, որ Փաշինյանը այն աստիճանի թույլ է, որ իր շահերն սպասարկողներին անգամ չի կարողանում «չեզոքացնել» այլ կերպ, քան վերջերս ունեցած խայտառակ դրսևորումներն էին: Հա, ու ի լրումն ամենի՝ աներևակայելի մանրախնդիր է: Նման «որակներով» անձնավորությունը, այո, միգուցե կարող է դառնալ, մեր երկրի դեպքում՝ դարձել է իշխանություն: Բայց նա չի կարող պետություն ղեկավարել, նա այդ պետությունը անխուսափելիորեն տանելու է վթարի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Արամ Ա-ն հանդիպել է Լիբանանում Իրանի դեսպանի հետ. քննարկվել են «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցեր Փոստանջյանը հաղորդում է ներկայացրել Ղուկասյանի ընտանիքի կին անդամներին ահաբեկելու մասին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Kia Forte»-ն․ կա 4 վիրավոր Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը Փաշինյանի համար Գյումրիում պատարագ է մատուցելու Սուրբ Սարգսի քահանա Արարատ Օրդոյանը Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով վեց մարդ է զոհվել Նախկին ամուսինս թմրամոլ էր, դրա հետևանքները կրել եմ ես. Ազիզյանների Մարին մանրամասներ է ներկայացրել Գովեստի և խոնարհումի արժանի է Շիրակի թեմի քահանա հայրերի անսասան կեցվածքը Մեր եկեղեցին վտանգված է այսօր, ոչ միայն Մայր Աթոռը, այլեւ համայն եկեղեցին. Բագրատունի «Շտապ․ Նիկոլը վախեցել է Պուտինի բացահայտումներից․ ի՞նչ է տեղի ունեցել իրականում»․ Արա Վարդանյան (video) Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել Նիկոլ Փաշինյանը թոկ է ՀՀ վզին և այդ թոկից պետք է ազատվել․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, նա չունի հնարավորություն՝ գնալ Վեհարան գրոհելու․ Քոչարյան Թաթոյանի նկատմամբ վերաբերմունքս միշտ դրական էր, անսպասելի էր հայտարարությունը․ Քոչարյան Ձուկը թանկացել է 18.3 տոկոսով, բանջարեղենը՝ 14.6, միրգը՝ 7.8. պաշտոնական թվեր Եղբայրաբար կոչ ենք անում բոլոր եկեղեցականներին չտրվել գայթակղությունների. հայտարարություն Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում Վազգեն֊Էդիկ, հիշու՞մ ես գոնե ում շնորհիվ չվռնդվեցիր ՀԱԵ֊ից #ՀԻՄԱ․ Խայտառակ տեղեկություններ են գալիս․ այսօր պետք է Վեհափառին Զվարթնոցում դիմավորել․Արա Վարդանյան (video) Մահացել է անվանի բժիշկ Արտավազդ Սահակյանը Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Այսօր հավաքվում ենք «Զվարթնոց»-ի VIP սրահի դիմաց. հայտարարություն՝ ի պաշտպանություն Վեհափառի ԶՊՄԿ-ն միացել է CaseKey մրցույթին. երիտասարդները փորձում են լուծել իրական բիզնես խնդիրները Երևանում խողովակը վնասվել է և ջուրը լցվում է սգո 5 սրահներ, որտեղ պետք է արարողություններ լինեին Կաթողիկոսը վերջերս Նիկոլին աննորմալ վիճակի է հասցրել․ Տաթև Արցախ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am