Հայուհին գրոհում է վրացական երկինքը. առաջին կին օդաչու Նադեժդա Բենկլյանը (լուսանկարներ)

Նադեժդա Բենկլյանը Վրաստանում առաջին և առայժմ միակ կին օդաչուն է։ Sputnik–ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է որոշել ավիացիա գնալ։ 25 տարեկան Նադեժդա Բենկլյանը Վրաստանի առաջին կին օդաչուն է։ Մի քանի ամիս առաջ սկսել է աշխատել վրացական «Georgian Airways» ավիաընկերությունում և ապացուցել, որ կինը կարող է տղամարդու մասնագիտությամբ աշխատել և ինքնաթիռ վարել նույնքան լավ, որքան տղամարդը։ Նրա հետ զրուցել է Sputnik Գրուզիան։ – Նադեժդա, աղջիկները սովորաբար երազում են դերասանուհի, մոդել, բժիշկ դառնալ, բայց օդաչու… Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը։ — Հայրս ավիատոր էր։ Մանկուց ինձ շրջապատում էր ավիացիան, ես նույնիսկ ապրում եմ օդանավակայանի մոտ գտնվող ավանում (Թբիլիսիի ծայրամասում)։ Ես մշտապես տեսնում էի, թե ինչպես են օդ բարձրանում և վայրէջք կատարում ինքնաթիռները, բայց օդաչու դառնալու ցանկություն չունեի։ Օրինակ չունեի աչքիս առաջ։ – Իսկ հայրի՞կը։ — Հայրիկը, այո, բայց ես նկատի ունեմ` կնոջ օրինակ։ Ոչ մի կին օդաչու չկար։ Երբ ես մոտավորապես 15 տարեկան էի, առաջին անգամ հորս հետ երկինք բարձրացա, և ինձ շատ դուր եկավ։ Հենց այդ պահին ինձ մոտ միտք հղացավ` իսկ ինչո՞ւ օդաչու չդառնալ։ Իհարկե, այն ժամանակ ես այդ մասին ոչ մեկին չասացի։ Իմ մտադրության մասին ծնողներիս հայտնեցի միայն այն ժամանակ, երբ ավարտեցի դպրոցը։ Նրանք զարմացան, բայց ասածս լուրջ չընդունեցին։ Հայրս խորհուրդ տվեց հրաժարվել այդ մտքից։ Իսկ մայրս ասաց, որ անդադար նայում է երկինք և սպասում հորս վերադարձին ու չի ուզում նաև ինձ սպասել։ Չնայած դրան, ես շարունակում էի պնդել, փորձում էի համոզել ծնողներիս և արդյունքում կարողացա հասնել ուզածիս։ Այդպես ես հայտնվեցի Վրաստանի Ավիացիոն համալսարանում։ - Հայտնի է, որ բորտ-ուղեկցորդուհիները վաղ տարիքում են թոշակի անցնում, իսկ օդաչու կանա՞յք։ — Թռչել կարելի է մինչև 65 տարեկան, եթե առողջությունդ ներում է։ Ամեն տարի բուժզննում անցնելուց հետո մեզ թռիչքների իրականացման համար, այսպես կոչված, թույլտվություն են տալիս։ Կարևորն առողջ լինելն է։ - Երբեք չեք վախեցե՞լ թռչելուց։ — Մինչև հիմա փորձում եմ հասկանալ` արդյոք վախ կա՞ թռիչքի ժամանակ։ Բայց նման բան չկա։ Ավելի շատ մեծ պատասխանատվություն և մի փոքր էլ լարվածություն եմ զգում, բայց դա ուշադրությունս կենտրոնացնելուց է։ Վախը հոգեբանական պահ է։ Ուսումնարանում օդաչուները «մարդկային գործոն» կոչված առարկա են անցնում, որի ժամանակ որոշակի հոգեբանական պահեր են ուսումնասիրվում։ Մեզ սովորեցրել են, որ չի կարելի խուճապի մատնվել և պետք է հանգիստ մնալ ցանկացած իրավիճակում։ Այսինքն այնքան կրթված օդաչու պետք է լինես, որ հստակ իմանաս, թե ինչ պետք է անես այս կամ այն իրավիճակում։ Անդադար պետք է աշխատես քեզ վրա։ Մանրամասները` այստեղ:

դիտվել է 604 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am