Շտապ. Կրակոցներ Երևանում. 6 անգամ կրակել են 25-ամյա երիտասարդի վրա
Այսօր` փետրվարի 29-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 01:20-ի սահմաններում հրազենային վնասվածքներով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Երևան քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Գարիկ Ղուկասյանը: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը`ավագ քննիչ Սպարտակ Պողոսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշ 11 փողոցի 32 տան բնակիչ, 25-ամյա Արթուր Լևոնի Գևորգյանն է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վերջինս ստացել է հրազենային 6 վնասվածք, 2-ը թափանցիկ, իսկ 4-ը` մարմնի տարբեր մասերում: Նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և այս պահին վերակենդանացման բաժանմունքում բժիշկները անում են ամեն հնարավորը` նրա կյանքը փրկելու համար: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր օր.-ի 34 -104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, երիտասարդը հրազենային վնասվածքները ստացել է Աճառյան փողոցից դեպի հոգեբուժարան տանող ճանապարհահատվածում, որտեղից ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են 7 հատ պարկուճ: Ոստիկաննությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեռշտ օպերատիվ- հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` հանցագործությունը բացահայտելու, դեպքի հանգամանքները պարզելու և կատարողին հայտնաբերելու ուղղությամբ:
