Անդրանիկ Միհրանյանին Զվարթնոց օդանավակայանում արգելել են մտնել Հայաստան

Այսօր Մոսկվա-Երևան թռիչքով Հայաստան պետք է ժամաներ Անդրանիկ Միհրանյանը։ Զվարթնոց օդանավակայանի անձնագրային անցակետում, սակայն, նրան արգելել մտնել Հայաստան։ Նախ ստիպել են սպասել շուրջ երկու ժամ, ապա առանց պատճառը նշելու՝ տեղեկացրել են, որ նրա մուտքը Հայաստան արգելված է։ Ըստ երևույթին, այդ երկու ժամը հայ իրավապահներն օգտագործել են ալկոհոլիկ ծաղրածուին պեղելու համար, որպեսզի ճշտեն՝ կարելի է Միհրանյանին թողնել հատել սահմանը թե ոչ։

Միհրանյանը շուրջ 10 տարի աշխատել է Ռուսաստանի Դաշնության Նախագահական խորհրդում, Կրեմլում արտաքին քաղաքական գծով ամենաազդեցիք խորհրդականներից է եղել, և առհասարակ Ռուսաստանում քաղաքական էլիտայի կողմից ամենաընկալելի հայ վերլուծաբաններից մեկն է։

Անդրանիկ Միհրանյանը դեռ 2020 թվականի դավադիր պատերազմից առաջ էլ հանդիսանում էր Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի ամենավառ քննադատներից մեկը։ Չէր խորշում խիստ, բայց փաստարկված կշտամբել վարվող հակահայ քաղաքականությունը, որի վերջնագիրը դարձավ Արցախի կործանումը։ Օրինակ՝ 2022 թվականի այս (https://youtu.be/kXXkBAM-14c?si=EZeX5vf3L_UtesOM) տեսանյութում Միհրանյանը վերլուծում է Նիկոլի ելույթը ՄԱԿ-ում․ ընթացքում նաև նշում է, թե որքան է «զզվում Նիկոլի պիդա*աս ձայնից»։

Միհրանյանը հայկական սփյուռքի միակ ազդեցիկ ներկայացուցիչը չէ, ում նկատմամբ նման կերպ են վարվել ենթադրաբար ոմն ալկոհոլիկ, հողատու ծաղրածուի քմահաճույքով։ Նման օրինակներից է ֆրանսահայ գործիչ, դաշնակցական Մուրադ Փափազյանը։ Նրա մուտքը Հայաստան արգելել էին կրկին Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։ Հայելի ակումբին տված իր հարցազրույցում (https://youtu.be/Mkj6YfpZewc) նա պնդում է, որ եթե չլիներ Ֆրանսիայի նախագահի միջնորդությունը, նա կշարունակեր զրկված մնալ սեփական հայրենիք այցելելու հնարավորությունից։

Ակնհայտ է, որ Արցախի հանձնումից հետո Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը կոտրելու նպատակով շարունակվում են հետապնդումներն ու նման կարգի ցածր ու նողկալի քայլերը սփյուռքի ակնառու գործիչների դեմ՝ Սփյուռքի ազդեցությունը Հայաստանում (և հակառակը) ոչնչացնելու համար։ Այն, ինչ հայ ժողովուրդը 30 տարի կառուցել է, հետևողականորեն քանդվում է։

դիտվել է 1784 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am