Զիջում. բացառիկ տաղանդավոր ուսանողներին կառավարության որոշմամբ կտրվի տարկետման իրավունք

Հայկական ժամանակը գրում է. Ազգային ժողովում երեկ երեկոյան տեղի ունեցած արտահերթ քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած օրենքի նախագիծը, այնուամենայնիվ, կներկայացվի Ազգային ժողովի երկրորդ ընթերցման, որպեսզի ամբողջությամբ ընդունվի: Նախագիծն արժանացավ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը:Բայց ուսանողների դասադուլների արդյունքում որոշակի զիջումներ կարծես թե կլինեն: «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» այդ օրինագծով նախատեսվում է, որ զինծառայությունից տարկետման իրավունք պետք է ստանան միայն բակալավրիատում սովորող ուսանողները եւ միայն այն դեպքում, եթե պաշտպանության նախարարության հետ կնքվող պայմանգրով պարտավորվեն, որ ուսումնառության ավարտից հետո զինծառայության են անցնելու ոչ թե երկու, այլ երեք տարի ժամկետով: Մնացած դեպքերում 18 տարին լրացած բոլոր տղաները պետք է զորակոչվեն:Ուսանողներն ու նաեւ որոշ դասախոսներ առաջարկվող փոփոխություններին դեմ են եւ արդեն չորս օր շարունակ դասադուլ էր հայտարարված: Նրանք վստահեցնում են, որ դա հարված է հասցնելու գիտության զարգացմանը եւ չի կարելի է բացառիկ ընդունակություններով օժտված ուսանողներին պոկել կրթությունից ու գիտությունից:Այսօր օրենքի նախագիծը Ազգային ժողովում ներկայացնող Պաշտպանության փոխնախարար Արտակ Դավթյանի խոսքերից պարզ դարձավ, որ արտակարգ օժտված ու տաղանդավոր երիտասարդների զինծառայությունը որոշակի ժամկետով կարող է երկարաձգվել:Հանձնաժողովի անդամ Ֆելիքս Ցոլակյանին հետաքրքրում էր, թե ինչ սկզբունքով կամ չափորոշիչներով է որոշվելու՝ ովքեր են տաղանդավոր:Այդ ամենը կարգավորվելու է կառավարության որոշմամբ:«Կառավարության համապատասխան կարգերով նախատեսվելու է հատկապես տաղանդավոր կամ ակնհայտ նվաճումներ ունեցող երիտասարդներին տարկետման իրավունք տալ ոչ թե նրա համար, որ նրանք գնան իրենց տանը նստեն, այլ շարունակեն իրենց նվաճումները: Եվ եթե ինչ-որ մի ժամանակ տեսնենք, որ այդ նվաճումները չկան կամ սպառվել են, բնականաբար զինվորական ծառայության կամ զինապարտ լինելու նրա օրենսդրական պարտականությունը չի դադարելու մինչեւ համապատասխան տարիքի լրանալը: Հետեւաբար ճիշտ եք ասում, որ կառավարությունը պետք է շատ հստակ կարողանա այդ խնդիրները չափելի դարձնել»,- պատասխանեց Արտակ Դավթյանը:Նշենք, որ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը երեկ հայտարարել էր օժտված ուսանողներին արտոնություն տալու առաջարկով Պաշտպանության նախարարությանը դիմելու որոշման մասին: Նա, սակայն, խոսում էր այդպիսի ուսանողների համար բանակում մասնագիտությամբ զբաղվելու հնարավորություն ստեղծելու մասին:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am