ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձերբակալությունների վերաբերյալ

Ամերիկայի ձայն Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը երեքշաբթի օրը ժամանել էր Վաշինգտոն փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպման համար: Մամուլի համար փակ հանդիպումը տեղի ունեցավ նախատեսվածից մեկ օր անց, քանի որ փոխնախագահը մեկնել էր Թեքսաս: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տրամադրեց որոշ մանրամասներ հանդիպման մասին: «Փոխնախագահը շնորհակալություն հայտնեց վարչապետին գլոբալ անվտանգության բնագավառում Թուրքիայի կատարած ներդրումների և Դաեշ-ի դեմ պայքար մղելու համար: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային Քրդական բանվորական կուսակցության և այլ ՝՝ահաբեկչական սպառնալիքների դեմ պայքարում՛՛: Փոխնախագահը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում արտակարգ իրադրության ռեժիմի պարագայում ԱՄՆ-ի քաղաքացիների, հյուպատոսական ծառայության աշխատակիցների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ձերբակալությունների կապակցությամբ և կոչ արել թափանցիկ ու բաց գործընթաց ապահովել այս գործերի հետաքննման ընթացքում»,- ասել է պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նաուերթը: Պետքարտուղարության խոսնակը «Ամերիկայի ձայն»-ին հայտնել է, որ փոխնախագահ Փենսը վարչապետ Յիլդիրիմի հետ հանդիպման ընթացքում բարձրացրել է ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի վերաբերյալ հարցը, ով ձերբակալվել էր Թուրքիայում մեկ տարի առաջ թուրք հոգևոր գործիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեղադրանքով: Վարչապետ Յիլդիրիմը, նախքան իր այցը Վաշինգտոն, ասել էր, որ ցանկանում է քննարկել Ֆեթուլահ Գյուլենի արտահանձման, ինչպես նաև 2016 թվականին Իրանի նկատմամբ պատժամիջոցների ռեժիմը խախտելու համար ԱՄՆ-ում ձերբակալված իրանցի թուրք Ռեզա Զերաբիի վերաբերյալ թեմաները: «Մենք ցանկանում ենք, որ մեր մտահոգությունները, կապված մեր քաղաքացիների ձերբակալությունների հետ, փարատվեն: ԱՄՆ-ը ևս ունի նման խնդրանքներ, ուստի դիվանագետներն այժմ աշխատում են այս խնդիրների կարգավորման ուղղությամբ»,- ասել է Թուրքիայի վարչապետը: ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահները վերջերս ընդգծել են, որ ցանկանում են վերացնել տարաձայնություններն ու զարգացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները: Վերլուծաբանները կարծում են, սակայն, որ Էրդողանի գործողությունները խոչընդոտ են հարաբերությունների զարգացման համար: «Եթե անգամ Էրդողանն ու Թրամփը ցանկանան կարգավորել խնդիրները, կարծում եմ Թուրքիայի ցածր վարկանիշը Վաշինգտոնում կխանգարի Թրամփին հասնել հարաբերությունների կարգավորմանը»,- նշում է Գոնուլ Թոլը Մերձավոր Արևելքի հաստատությունից: ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հայտարարել է, որ մասնակիորեն վերականգնել է Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու գործընթացը, որը թուրք-ամերիկյան հարաբերությունների բարելավման ազդակ է: Երկու երկրները դադարեցրել էին վիզաների տրամադրումը Թուրքիայում ամերիկացի քաղաքացիների ձերբակալությունից հետո:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am