Արտակարգ դեպք Մխչան գյուղում.«Ֆլեշ» բենզալցակայանի մոտ ծեծկռտուք և կրակոցներ

Երեկ՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաև կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ և ծալովի դանակներ, ու մինչ ոստիկանները զննություն էին կատարում դեպքի վայրում, Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնևմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ՝ 31-ամյա Հրանտ Պետրոսյանն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։ Ժամեր անց Արտաշատի ոստիկանները բաժնի պետ Ա. Հովհաննիսյանի գլխավորությամբ պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Պետրոսյանի և Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ՝ 41-ամյա Տիգրան Պետրոսյանի միջև, որի ժամանակ էլ Տ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է պատճառել Հ. Պետրոսյանին։ Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տ. Պետրոսյանը մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։ Փաստի առթիվ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 51 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am