Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ զուսպ լինի այլ հարցում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել Վանաձորի ավագանու նիստերն ու որոշումները, բայց դե ֆակտո, այսինքն՝ այսպես ասած ավանսով՝ մարտի 31-ից հետո: Բանն այն է, որ դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՏԻՄ այն օրենքը, որին հղում անելով, մինչ այժմ գործել է Վանաձորի քաղաքապետը եւ ավագանին: Բայց ստացվում է, որ քանի դեռ օրենքը հակասահմանադրական ճանաչված չէր Բարձր դատարանի որոշումով, դրանով գործելը հավասարազոր էր օրենքով գործելուն: Վանաձորի ավագանու ընտրությունից հետո ստեղծվեց մի իրավիճակ, երբ «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ» եւ ԲՀԿ կուսակցությունները սկսեցին բոյկոտել ՀՀԿ եւ ՀՅԴ մեծամասնությանը: Դրա պատճառն այն էր, որ փակ քվեարկությամբ քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ թեկնածուն, այն դեպքում, երբ «Լուսավոր Հայաստան»-ը, ՀՎԿ-ն ու ԲՀԿ-ն պայմանավորվել էին առաջադրել իրենց թեկնածուին եւ կարողանում էին ապահովել նրա ընտրության համար մեծամասնություն: Սակայն այդ մեծամասնության 4 ներկայացուցիչ, հայտնի չէ, թե որ կուսակցությունից, փակ քվեարկությանը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի օգտին, որն էլ առ այսօր քաղաքապետ է: Երեք ուժերը «Լուսավոր Հայաստան»-ի կոչով սկսեցին բոյկոտել նիստերը քվորում չապահովելու համար: ՀՀԿ-ՀՅԴ փոքրամասնությունը սակայն նիստեր էր անցկացնում եւ կայացնում որոշումներ: Եվ ահա այժմ, ՍԴ որոշմամբ, այդ ամենը ճանաչվում է հակասահմանադրական, եւ որոշումն ուժի մեջ կմտնի 2018-ի մարտի 31-ից: Ֆորմալ առումով իրավական այդ որոշումը անկասկած ունի բավականին լուրջ քաղաքական նշանակություն: Բանն այն է, որ իհարկե Վանաձորի մասշտաբով, սակայն Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել ՀՀԿ-ի դեմ: Դատարանը այսպես ասած իրավական կառույց է, սակայն կասկածից վեր է, որ այստեղ որոշումները, հատկապես քաղաքական ենթատեքստ պարունակող հարցերում, կայացվում են այսպես ասած քաղաքական տրամաբանությամբ, անգամ եթե իրավական հիմքերը ունենում են աղաղակող հակառակ բնույթ: Ի վերջո ՍԴ-ում են կայացվել Հայաստանի բոլոր համապետական ընտրությունները՝ այսպես ասած սահմանադրական ճանաչելու որոշումները: Դա մի իրողություն է, որը երեւի թե չունի ավելորդ ապացույցների կարիք: Առավել եւս ներկայիս որոշման պարագայում, որը պարունակում է մի քանի տողատակ: Ստացվում է, որ մի կողմից եղել է Վանաձորի քաղաքային իշխանության հակասահմանադրական գործողության բազա, մյուս կողմից՝ ՍԴ-ն իր ներկայիս որոշումով ոչ միայն բաց է թողնում դրա համար պատասխանատվության հարցը, այլ ըստ էության նույնիսկ տալիս ժամանակ մինչեւ 2018-ի մարտի 31: Իսկ կապ ունի՞ արդյոք այդ ժամկետը ներիշխանական վերադասավորումների եւ 2018-ի հայտնի խնդրի հետ: Չէ՞ որ ապրիլին է Սերժ Սարգսյանը վայր դնելու նախագահական լիազորությունը, եւ դրանից հետո ձեւավորվելու է արդեն ամբողջական խորհրդարանական կառավարման համակարգը՝ իր առանձնահատկություններով եւ ներիշխանական նոր հոգեբանությամբ, ու թերեւս նաեւ ինչ-որ իմաստով նոր ստատուս-քվոյով: Ի վերջո ակնհայտ է նաեւ, որ ՍԴ հերթական, այսպես ասած, ոչ տաք, ոչ սառը՝ գոլ որոշումից մի կողմից գոհ, մյուս կողմից դժգոհ են թերեւս բոլոր կողմերը: Այդպիսով ստացվում է, որ Վանաձորի ՀՀԿ մեծամասնությունը մի կողմից ստանում է այսպես ասած քարտ-բլանշ մինչեւ մարտի 31-ը, բայց մյուս կողմից նաեւ ստանում է այսպես ասած դեղին քարտ՝ առաջին դեղինը, որին կարող է հետեւել նաեւ կարմիրը: Միեւնույն ժամանակ այդ որոշումը որոշակի միավորներ է ավելացնում «Ելք» դաշինքին, որի մաս է կազմում «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն էլ մոտ մեկ տարի փորձում էր հասնել Վանաձորի վերաբերյալ նվազագույնն այդօրինակ որոշման: Ի՞նչն էր սակայն ավելի անհրաժեշտ՝ հարված կամ դեղին քարտ ՀՀԿ այսպես ասած վանաձորյան թեւին, որը թերեւս արտահայտվում է այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանով, եւ որը թերեւս 2018-ի ապրիլից առաջ այսպես ասած կախվում է երկրորդ դեղինի ռիսկից, թե՞ «Ելք»-ին կամ «Լուսավոր Հայաստան»-ին միավոր տալը: Իսկ արդյո՞ք ՍԴ որոշումը կարող է պարունակել այսպես ասած փոխանակման տրամաբանություն, կապակցված լինելով Զինապարտության մասին օրենքի հարցում ստեղծված իրավիճակի հետ, որտեղ «Ելք»-ը հանդես է գալիս ընդդիմադիր դիրքերից եւ թերեւս փորձում է նաեւ նպաստել ուսանողական բողոքի ալիքին: Այսինքն՝ Վանաձորի հարցում «Ելք»-ը ստանում է միավորներ, պայմանով, որ այսպես ասած զուսպ լինի Զինապարտության մասին օրենքի հարցում: Բայց արդյո՞ք դաշինքը իշխանության համար այդքան խնդրահարույց էր զինապարտության օրինագծի հարցում, որ առաջացել էր ՀՀԿ թեւերից մեկին հարվածի գնով միավորներ տալ «Ելք»-ին եւ բերել քաղաքական լռելյայն փոխզիջման: Թե՞ այդուհանդերձ բուն շարժառիթը հենց ՀՀԿ ներքին հարաբերություններում էր: Մի բան հստակ է, որ Սահմանադրական դատարանի որոշումը, առաջին հայացքից հանգուցալուծելով իրավիճակը Վանաձորում, իրականում էլ ավելի է խճճել այն եւ բացել նոր շերտեր, կամ այլ կերպ ասած՝ ստեղծել է վանաձորյան քաոսը երկարաձգելու նոր լիցք»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am