Սյունիքի մարզում աղքատության ամենացածր մակարդակն է․ տնտեսական վերլուծության և սոցիալական հարցման արդյունքներ

Անցյալ շաբաթ ԶՊՄԿ Կայուն զարգացման հաշվետվության հրապարակման միջոցառման ընթացքում հրապարակվեց նաև հանքարդյունաբերությանը վերաբերող երկու կարևոր հետազոտության արդյունքներ։ Երկու հետազոտություններից առավել ուշագրավ հատվածները ներկայացնում ենք ստորև։ Այսպես՝ «ModexAdvisory» ընկերության «Հանքարդյունաբերության դերը Հայաստանի տնտեսության մեջ. Սյունիքի մարզի և ԶՊՄԿ ֆենոմենը» սոցիալ-տնտեսական վերլուծության համաձայն՝ Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքարդյունաբերության ոլորտի վրա։ Հատկանշական է, որ համեմատաբար փոքր բնակչությամբ Սյունիքի մարզն ապահովում է զգալի տնտեսական արդյունքներ։ Հետազոտության մեջ նշվում է, որ Սյունիքը, որտեղ գործում է ՀՀ խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունը (ԶՊՄԿ), Երևանից հետո Հայաստանի ամենահարուստ մարզն է։ Այսպես՝ Հանրապետությունում աղքատության միջին մակարդակը 23 տոկոս է։ Աղքատության ամենաբարձր մակարդակը գրանցվել է Շիրակի մարզում (43․1 տոկոս), մինչդեռ Սյունիքում այն ամենացածրն է՝ ընդամենը 7 տոկոս։ Սյունիքի մասնաբաժինը երկրի ՀՆԱ-ում նույնպես 7 տոկոս է, ինչը երկրորդ ցուցանիշն է մայրաքաղաքից հետո (62 տոկոս)։ Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Սյունիքը նույնպես երկրորդ տեղում է Երևանից հետո։

«ModexAdvisory» ընկերության վերլուծության ամբողջական տարբերակը հասանելի է կից հղումով։ Ուշագրավ են նաև «Breavis» ընկերության սոցիոլոգիական ուսումնասիրության արդյունքները, որոնք իրականացվել են հեռախոսային հարցումների միջոցով ամբողջ հանրապետությունում, ինչպես նաև «դեմ առ դեմ» ​​հարցումներով Սյունիքի մարզում։ Ըստ ուսումնասիրության՝ Հայաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 77 տոկոսը, ինչպես նաև Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8 տոկոսը, կարծում են, որ կարելի է ունենալ և՛ հանքարդյունաբերություն, և՛ մաքուր բնություն, և՛ զարգացած տնտեսություն։ Սյունիքում հարցվածների մեծամասնությունը՝ 88․4 տոկոսը, կարծում է, որ, եթե մարզում չլինի հանքարդյունաբերությունը, ապա այդ տարածաշրջանից բնակչության արտագաղթը զգալիորեն կաճի։ Իսկ հարցվածների 46․1 տոկոսի կարծիքով՝ անհրաժեշտության դեպքում հանքարդյունաբերությունը պետք է ընդլայնվի։ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ 71․9 տոկոսը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական, իսկ 78․15 տոկոսը դրական է գնահատել հանքարդյունաբերության ազդեցությունը մարզի տնտեսական վիճակի վրա։ «Բրեվիս»-ի ամբողջական ուսումնասիրությանը կարող եք ծանոթանալ կից հղումով https://www.syunik.tv/archives/85575 

դիտվել է 260 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am