Կնոջը ջրից դուրս է հանել ափ ու զգացել, որ նա չի շարժվում. Արմավիրում 43-ամյա տղամարդը դատապարտվել է կնոջը սպանելու համար

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 43-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջը սպանելու մեջ և դատապարտվել 9 տարվա ազատազրկման։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվելէ  անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Ինչ է հաստատված համարվել նախաքննության արդյունքում Մինչդատական վարույթի ընթացքում հաստատվել է, որ համատեղ ամուսնական կյանքի ընթացքում տղամարդն ու կինը ունեցել են 3 երեխա: Կնոջ կողմից իրեն դավաճանելու հետ կապված կասկածներ ունենալու պատճառով ամուսինը հաճախակի է վիճել կնոջ հետ, ինչին շատ ժամանակ ականատես են եղել նաև նրանց երեխաները: Հերթական անգամ վիճելու ժամանակ կինը հայտնել է, որ ցանկանում է ամուսնուց բաժանվել: Այդ օրը կինը զանգահարել և իրենց տուն է կանչել ամուսնու ծնողներին, ովքեր նախատել են իրենց որդուն: Երբ կինն ամուսնուց բաժանվելու իր մտադրության մասին հայտնել է վերջինիս ծնողներին, ամուսինը կնոջը սպառնացել է, որ կսպանի: Դեպքի օրն ամուսինները միասին գնացել են բանջարեղեն գնելու: Ճանապարհին նրանց միջև կրկին վիճաբանություն է ծագել ամուսնու կողմից կնոջ նկատմամբ դրսևորած անհիմն խանդի պատճառով, որի ժամանակ տղամարդը դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել կնոջը` հարվածելով նրա մարմնի տարբեր մասերին, ինչպես նաև ձեռքով սեղմել է նրա պարանոցին և շնչահեղձ անելով` սպանել է նրան: Հիմք ընդունելով գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կնոջն, իր կողմից վարվող «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայով ընթանալիս, խանդի հողի վրա՝ կասկածելով ամուսնական անհավատարմության մեջ, վիճաբանել է վերջինիս հետ, որի ընթացքում նախ՝ ավտոմեքենայի մեջ, ապա՝ ավտոմեքենային հարակից դաշտամիջյան հատվածում ծեծի է ենթարկել նրան, որի ընթացքում վերջինիս պարանոցը սեղմելով, շնչահեղձ անելու եղանակով դիտավորությամբ կյանքից զրկել է նրան։ Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալը նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում իրեն մեղավոր ճանաչելով մասնակի՝ցուցմունք է տվել, որ համատեղ կյանքի ընթացքում իրենք հաճախակի էին վիճում: Դեպքի օրը եղել են ճանապարհին, մինչ ինքը մեքենան է վերանորոգելիս եղել, կնոջ հեռախոսին զանգեր են ստացվել, և, երբ հարցրել է, թե ով է զանգահարում՝ ասել է, որ երեխաներն են, սակայն երբ արդեն մեքենայի տակից դուրս է եկել, կրկին հեռախոսազանգ է ստացվել, և ինքը կնոջն ասել է, որ հեռախոսը տա, որպեսզի ինքը խոսի: Կինը հեռախոսն անջատել է և չի տվել, որ ինքը խոսի: Ինքն այդ ժամանակ կնոջն ասել է, որ իր մեջքը թափ տա, որպեսզի ինքը նստի մեքենան, սակայն կինը պատասխանել է՝ «ինքդ թափ տուր»: Երբ շորերն է թափ տալիս եղել, նկատել է, որ կինը հեռախոսով փորձել է ինչ-որ բան անել: Իր այն հարցին, թե ինչ է անում, կինը պատասխանել է, թե սիրածն է: Ինքն այդպիսի պատասխանի չի սպասել, ու անակնկալի գալով՝ ապտակել է նրան և ասել, թե ինչ ձև է խոսում: Ապտակից հետո կինը վերացական սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել։ Դա լսելով՝ մեկ անգամ էլ է ապտակել: Դրանից հետո կինը սկսել է ոտքերով և ձեռքերով իրեն հարվածել և գոռալով ասել, որ ինքը նրան թույլ տա իջնի, գնա: Քանի որ այդ ժամանակ մեքենաներ են անցուդարձ արել, ինքը ձեռքի ափով կնոջ բերանը փակել է, որ նա սուս մնա: Կինն այդ ժամանակ կծել է իր ձախ ձեռքի ցուցամատը, և ինքը ձեռքը քաշելով՝ մի երկու հատ էլ է խփել: Դրանից հետո կինը ուզել է մեքենայից իջնել, բայց ինքն ասել է, որ հանգստանա, նոր իջնի, հետո կնոջ ձեռքից բռնած՝ ասել է, որ մեքենայից իջնի: Մեքենայից իջնելուց հետո կինն ասել է, որ իրենից բաժանվում և գնում է, ու, որ ինչպես ուզի, այնպես կանի: Կինն ագրեսիվ շարժումներ անելով՝ ասել է, որ գնում է, իսկ ինքը նրա շորերից քաշելով ու մի քանի անգամ ձեռքերով հարվածելով՝ փորձել է թույլ չտալ, որ հեռանա: Իրար քաշքշելու ժամանակ երկուսով վայր են ընկել խողովակից դեպի ճանապարհ ընկած հատվածում, որից հետո կինը գետնից բարձրանալով՝ խողովակից անցել է այն կողմ՝ դեպի ջրատարը: Ինքը նույնպես անցել է այդ կողմ: Այդ ժամանակ կինն ասել է, որ նրան թողնի, որովհետև աչքը չի տեսնում: Ինքը տեսնելով, որ կնոջ աչքը արյունոտ է՝ ասել է, որ գնան մեքենայի մոտ, աչքը լվանան և տեսնեն, թե ինչ է պատահել: Այդ ժամանակ կինը կանգնելով՝ հրել է իրեն, ինքը ետքայլ անելով՝ ընկել է ջրատարը: Կինը նույնպես ընկել է ջրատարը: Ջրատարի մեջ տեսնելով, որ կնոջ մազերը փաթաթվել են ծառերի ճյուղերի մեջ, ու նա անկանոն շարժումներ է կատարում՝ մոտեցել է նրան, փորձել է մազերն առանձնացնել ճյուղերից և փրկել նրան: Ահագին ջրի մեջ քաշելով՝ մի կերպ կնոջը ջրից դուրս է հանել ափ և զգացել է, որ նա շարժում չի անում: Կնոջը պառկեցրել է դեմքով դեպի գետին, և մտածելով, որ ջուր կուլ տված կլինի՝ փորից մի քանի անգամ սեղմել է: Տեսնելով, որ ոչ մի փոփոխություն չկա՝ չոքած մնացել է նրա կողքին: Մի քանի վայրկյան անց լսել է իր մեքենայի ազդանշանի ձայնը և վազել է իր մեքենայի մոտ: Այնտեղ իրեն անծանոթ մարդիկ են եղել, ովքեր հարցրել են, թե ինչո՞վ կարող են օգնել: Ինքն ասել է, որ շտապօգնություն կանչեն, որովհետև կինը ջրատարում խեղդվել է: Նշել է, որ ինքը կնոջը ծեծի ենթարկել է, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել: Ինքը միայն փորձել է մազերը ճյուղերից առանձնացնել և ջրից դուրս հանելով՝ փրկել: Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում կնոջ սպանության համար, ճիշտ է, ինքը ծեծել է կնոջը, դրա համար զղջում է, սակայն դիտավորություն չի ունեցել սպանելու, իր կինը ջրահեղձումից է մահացել։ Դատարանը, սակայն, գտել է, որ ամբաստանյալի նման պատճառաբանությունները միայն նպատակ են հետապնդում խուսափելու քրեական պատասխանատվությունից, իսկ նրա կողմից կատարված հանցավոր արարքը հիմնավորվել է քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով։ Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել պարանոցի օրգանների բութ առարկայով անմիջական ներգործության` սեղմման հետևանքով առաջացած մեխանիկական շնչահեղձությունից: Նշենք, որ դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման պահից մեկամսյա ժամկետում։

դիտվել է 20 անգամ
Լրահոս
«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am