Թրամփը գոտեպնդել է Սերժ Սարգսյանին. նրա ազդակը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երեւանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով Ղարաբաղյան կարգավորման գործընթացին, ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարունակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրակարգի մասին, թեեւ իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քանի անգամ: Սարգսյանի հիշատակումը, սակայն, ուշագրավ է ոչ թե Ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը ըստ էության օրակարգից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից: Միաժամանակ նաև հարթակի ընտրության: Դոդոնը Մոլդովայի նախագահն է, որը հանդես է գալիս ԵՏՄ անդամակցության դիրքորոշմամբ: Մոլդովայում Դոդոնը չունի իշխանություն, քանի որ Մոլդովան խորհրդարանական կառավարմամբ պետություն է, որը Ասոցացման համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ: Դոդոնը հայտարարել է, որ ակնկալում է Հայաստանի աջակցությունը ԵՏՄ դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում: Եվ ահա այս ֆոնին հետաքրքիր է դառնում Սերժ Սարգսյանի հայտարարությունը Վիեննայի մասին հենց Դոդոնի հետ համատեղ ասուլիսում: Բանն այն է, որ Սարգսյանի հայտարարությունը նախորդում է նաև Էրդողանի՝ Սոչի կատարելիք այցին, որտեղ նոյեմբերի 13-ին նա կհանդիպի Պուտինի հետ: Իսկ այցից առաջ Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինին փորձելու է կենտրոնացնել Ղարաբաղյան հարցի վրա, քանի որ այդ դեպքում հարցն արագ կլուծվի: Իսկ ինչպե՞ս կարող է Թուրքիան կենտրոնացնել Պուտինին այդ հարցի վրա: Թերեւս հնարավոր տարբերակներից կամ խայծերից մեկը կլինի Եվրասիական միության հանդեպ Թուրքիայի հետաքրքրության վերաբերյալ Պուտինի «ականջը շոյելը»: Թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ փորձում են խաղարկել եւ դեռ կփորձեն խաղարկել այդ խաղաքարտը: Իսկ դրա դիմաց նրանք բնականաբար ակնկալում են Ռուսաստանի, այսպես ասած, աջակցությունն իրենց ղարաբաղյան ծրագրերին: Իսկ ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ, եթե ոչ՝ Հայաստանի և Արցախի շահերի ու անվտանգության հաշվին: Եվ այստեղ, Էրդողան-Պուտին հանդիպման շեմին Վիեննայի մասին Սերժ Սարգսյանի հիշեցումը՝ ԵՏՄ ձգտող Դոդոնի հայաստանյան այցի առիթով և Հայաստանից նրա աջակցության ակնկալիքի ֆոնին, ստանում է բավականին ուշագրավ երանգ: Սերժ Սարգսյանի այդ, այսպես ասած, համապարփակ ակնարկը Պուտին-Էրդողան հանդիպումից առաջ հուշում է, որ Ռուսաստանը Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եվրասիական խաղում ոչ միայն չի շահի ոչինչ, ոչ միայն չի ստանա Անկարային, Բաքվին եւ նույնիսկ Քիշնևին, այլև ընդամենը կարող է կորցնել Հայաստանն էլ: Առավել եւս, որ Պուտինն Էրդողանի հետ հանդիպումից առաջ ստացավ նաև բավականին շոշափելի միջազգային հարված՝ ԱՄՆ նախագահ Թրամփը գործնականում հրաժարվեց Վիետնամում Պուտինի հետ հանդիպումից՝ ըստ երեւույթին անուղղակի, հեռակա, ակամա, բայց գոտեպնդելով նաեւ Սերժ Սարգսյանին, քանի որ Թրամփի այդ քայլը հուշում է, որ Նահանգները միջազգային հարաբերությունների ամբողջ ճակատով մտադիր չէ զիջումների գնալ Ռուսաստանին, այդ թվում և կովկասյան տարածաշրջանում»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթր այսօրվա համարում։

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Վերջին 8 տարում ՀՀ պետական պարտքի միջին տոկոսը բարձրացել է 2,3%-ով․ Մեսրոպ Առաքելյան Փաշինյա՛ն, դե ասեք՝ «հորս արև» կռուցել ենք․ Մեսրոպ Մանուկյան (video) Աջափնյակում սպшնության և սպшնության փորձի դեպքի մասնակիցներից մեկը կալանավորվել է, 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք Մարտին կորոշվի Մխիթարյանի ապագան. ի՞նչ են քննարկելու գործակալն ու «Ինտեր»-ի ղեկավարությունը «ՀԷՑ–ը կտոր–կտոր կանեն, վերջը վարի կտան». Տավուշեցիներ (video) Քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել պարեկին կաշառք տալու համար. նախաքննությունն ավարտվել է Մահվան ելքով վրաերթ՝ Եղեգնաձորում․ հետիոտնը փողոցն անցել էր չթույլատրելի հատվածով Պետք է փոխել ընտրարշավի թե´ տրամադրությունները, թե´ բովանդակությունը, հակառակ դեպքում ոչ թե Գյումրի-2, նույնիսկ Երևան-1 էլ չենք ունենալու․ Վահե Հովհաննիսյան Իշխանափոխություն ինչու՞ է անհրաժեշտ անել․ ծանր վիճակ է սպասվում. Հովհաննես Ավետիսյան (video) Պուտինը սկսել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Զելենսկի Դուք այս խայտառակությունը տեսե՛ք․ Արթուր Չախոյան (video) Կարմիր գծերի թանկացումը․ հարված վարորդի գրպանի՞ն, թե՞ չհաշվարկված բեռ քաղաքային բյուջեի համար. Hetq.am Իրանում սկսվել է զանգվածային ուսանողական բողոքի ցույցերի նոր փուլ Ինչ ասացին Լևոն Քոչարյանին Գյումրիում․․․ (video) Երևան-Աբովյան ճանապարհին բախվել են ուղևորատար «ԳԱԶել»-ը և «Նիսան»-ը․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց Իրանի դեմ նոր պատերազմ կսկսվի՞, ինչ նոր զարգացումներ կան․ Հովհաննես Ավետիսյան (video) Երբ ուսուցիչը կանգնած է սոցիալական անորոշության առաջ, կրթական ցանկացած բարեփոխում դառնում է ձևական. պատգամավոր «Օրվա կուրսով մանդատի վաճառական Արամ Սարգսյանի թաղապետի խայտառակությունը»․ Արթուր Չախոյան (video) Զելենսկին մեղադրել է Պուտինին երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու մեջ «Վերջում գնալու են Ռուսաստանին ասեն՝ արի մեզ փրկի»․ վանաձորցիներ (video) Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով #ՈՒՂԻՂ․ «Ադրբեջանցիները մտան Երևան․ հունիսի 7-ը՝ ճակատագրական»․ Հայկ Նահապետյան (video) Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի Զովունում կրակոցի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 31-ամյա տղամարդը մահացել է Սևանում 20-ամյա տղային սպանած անչափահասները կալանավորվել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am