«Աչքերդ կհանեմ...լակոտ»-ը էթիկայի խախտում չէ
ԱԺ էթիկայի հանձնաժողովն այսօր կայացած նիստում մերժել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումն՝ ընդդեմ պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծի: Հանձնաժողովը որոշել է, որ ֆեյսբուքյան օգատատերերից մեկին ուղղված «աչքերդ կհանեմ...լակոտ» եւ այլ արտահայտություններով պատգամավորը չի խախտել պատգամավորի էթիկայի կանոնները: Հակառակը, ըստ հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանի՝ Շուշան Պետրոսյանը նպատակ է ունեցել սթափեցնել, սաստել օգտատիրոջը: Ինչ վերաբերում է էթիկայի տեսանկյունից որեւէ մեկին վիրավորելուն, ապա, ըստ Հարությունյանի, էթիկայի հարցերի հանձնաժողովին վիրավորանքը գնահատելու իրավասություն վերապահված չէ: «Մենք չենք բացառում, որ կողմերից մեկը կարող է վիրավորված լինել: Դրա համար ճանապարհը մեկն է. վիրավորվածը կարող է դիմել դատարան՝ ոչ ավել, ոչ պակաս: Մենք ինքներս գտնում ենք, որ Շուշան Պետրոսյանի վարքագծի մեջ էթիկայի կանոնների խախտում չկա»:
