Միջնորդելու ենք՝ Ալեն Սիմոնյանն ու իր օգնական վկան ենթարկվեն ստի դետեկտորի փորձաքննության․ Ալումյան (video)

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում շարունկավեց «Ալեն Սիմոնյանը՝ ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի» գործով դատական նիստը, որի ժամանակ հարցաքննվեց գործով վկա Հովհաննես Նալբանդյանը, ով ներկայացավ որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։

Վկային հարցեր տալու հնարավորություն տրվեց Անժելա Թովմասյանի փաստաբան Հայկ Ալումյանին, ով Հովհաննես Նալբանդյանից հետաքրքրվեց, թե՝ ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացել հիշյալ դատական նիստին մասնակցելու մասին։ Ի պատասխան՝ վկան նախ շտապեց նշել․ «Ալեն Սիմոնյանը հաստատ չի ասել, ծանուցագիրը ստացել եմ այս տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին»։  Հայկ Ալումյանի հերթական հարցին ի պատասխան Ալեն Սիմոնյանի օգնականն ասաց, որ համացանցում Ալեն Սիմոնյանի մասին Անժելա Թովմասյանի «վիրավորական» գրառումը կարդալով անմիջապես տեղեկացրել է Ալեն Սիմոնյանին, որից հետո Ալեն Սիմոնյանը կարգադրել է իրեն դիմել փաստաբաններին ու զբաղվել տվյալ գործով։ Հայկ Ալումյանը դատարանին հիշեցրեց, որ փաստաբաններին դիմելը, իրավաբանորեն, ԱԺ նախագահի օգնականի աշխատանքային պարտականությունների մեջ չի մտնում։
 

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր  Անժելա Թովմասյանի՝ վիրավորանքի համար ներողություն խնդրելու և փոխհատուցում վճարելու պահանջների մասին: Վիրավորանքի հիմք է հանդիսացել «պոռնիկ» բառի գործածումը:

Հայցվոր Ալեն Սիմոնյանը պահանջում է Անժելա Թովմասյանից բռնագանձել 3 000 000 (երեք միլիոն) ՀՀ դրամ՝ որպես վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում, ինչպես նաև պատասխանող Անժելա Վարդանի Թովմասյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 590 000 (հինգ հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 (չորս հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ փաստաբանի վարձատրության գումար, 110 000 (հարյուր տասը հազար) ՀՀ դրամ պետական տուրքի գումար։

Վկային հարցեր ուղղելուց հետո, Անժելա Թովմասյանի շահերի պաշտպանը վկայից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է իր երկու հեռախոսներն ու աշխատանքային համակարգիչը տրամադրել փորձագետին՝ պարզելու, թե արդյո՞ք այդ օրն իր հեռախոսներից ու աշխատանքային համակարգչից մուտք եղել է համացանց։ Վկան համաձայնեց, որից հետո Հայկ Ալումյանը դատարանին տեղեկացրեց, որ պատրաստվում է գրավոր միջնորդություն ներկայացնել։

«Համոզված ենք, որ վկան ճիշտ ցուցմունք չի տալիս և շարժառիթն ավելի քան ակնհայտ է, վերադասի՝ Ալեն Սիմոնյանի մասին է խոսքը։ Բացի դրանից, պարզվեց, որ վկան մտերիմ հարաբերություների մեջ է նրա հետ և փորձում է ցուցմունքների միջոցով Ալեն Սիմոնյանի համար ստեղծել հնարավորություն՝ շրջանցելու հայցային վաղեմությունը»,-ասաց Հայկ Ալումյանը՝ մեկ շաբաթ ժամանակ խնդրելով դատարանից, որպեսզի ներկայացնի միջնորդությունը։

Բացի վկայի հեռախոսներն ու աշխատանքային համակարգիչը փորձագետին ներկայացնելու պահանջ-միջնորդությունից, Հայկ Ալումյանն ասաց, որ կմիջնորդի հայցվորին (Ալեն Սիմոնյանին) և հայցվորի վկային՝ Հովհաննես Նալբանդյանին՝ անցնելու ստի դետեկտորով՝ նրանց ներկայացրած տեղեկության արժանահավատությունը ստուգելու համար։

Դատարանը բավարարեց Հայկ Ալումյանի միջնորդությունը և հաջորդ դատական նիստը նշանակեց 2025 թվականի փետրվարի 4-ին։ 

դիտվել է 808 անգամ
Լրահոս
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մեկուսացնել էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը Վա՜յ նրանց, որոնց պատճառով հայի օրացույցի մեջ սև շրջանակով օրեր ավելացան. Տեր Փառեն Ենթակայանում բռնկված հրդեհի դեպքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել Տեր Ռուբեն․ «Նրանց զոհողությունը մեր ներկայի պատասխանատվությունն է» Պատերազմը չի ավարտվել․ այն շարունակվում է հիշողության, պատմության և արժանապատվության համար․ Աբովյան Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայան է այրվել Էդուարդ Շարմազանով․ «Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին համերգ եթեր տալը» Պատմական այս ծանրագույն փուլը մեզանից պահանջում է բացառիկ տոկունություն․ Թանդիլյան 2020 թ. սեպտեմբերի 27–ը դարձավ ազգային ու պետական ողբերգության սկիզբ․ քաղաքագետ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. «ՀայաՔվե» Այսօր շարունակվում է նույն վտանգավոր քաղաքականությունը․ զիջումները ներկայացվում են որպես խաղաղության միակ ճանապարհ․ Միքայելյան Խոշոր վթար՝ Դավիթ Բեկ փողոցում. պարզվել է՝ վարորդներից մեկը եղել է խմած Երևանում «Lexus»-ով իր փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին կալանավորվեց Անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները. Դանիելյան «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին Կարող են փոխել դասագրքերի ձևակերպումները, բայց չեն կարող փոխել այն, ինչ ապրել ու տեսել է մի ամբողջ սերունդ․ Դանիելյան 53,5 մլն դրամ և 275 հազար դոլար հափշտակողները հայտնաբերվել են «Ես Նիկոլ Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը». Սուրենյանց Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող մնալ անպատիժ «Ստի վրա հիմնվածը ոչ միայն չի կարող անվտանգություն ապահովել, այլև կործանվելու է»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am