Նոր մանրամասներ. պարզվել է Մոսկվայում փոքրիկին գլխատած դայակի ինքնությունը. տեսանյութ
Մոսկվայի իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել դայակի ինքնությունը, ով կասկածվում է 4-ամյա Նաստյա Մ-ին գլխատելու մեջ: Աղբյուրների խոսքով՝ երեխայի նկատմամբ հաշվեհարդար է տեսել 39-ամյա Գյուլչեխրա Բոբոկուլովան, հայտնում է LifeNews-ը: Աղբյուրների խոսքով՝ կինը վաղ առավոտ եկել է այն ընտանիքի տուն, որտեղ աշխատել է: Սպասելով, որ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ հեռանան տանից, կինը դաժանորեն սպանել է քնած աղջկան, ապա հրդեհել է բնակարանն ու հեռացել՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցնելով երեխայի գլուխը: Սպանությունից անմիջապես հետո նա ուղևորվել է դեպի մետրոյի կայարան: Մետրոյից դուրս գալիս նրան է մոտեցել մի ոստիկան՝ խնդրելով ներկայացնել փաստաթղթերը, ի պատասխան կինը պայուսակից հանել է աղջկա գլուխն ու սկսել բղավել, որ սպանել է երեխային: Ավելի ուշ պարզվել է, որ մարդասպանի մոտ ոչ մի պայթուցիկ սարք չի եղել: Քննիչները ենթադրում են, որ կինն անմեղսունակ է: Նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն:
