Ահասարսուռ դեպք.Մոսկվայում դայակը երեխայի կտրված գլուխը ձեռքին շրջել է փողոցում. տեսանյութ
Մոսկվայում դայակը սպանել է չորսամյա երեխային և երեխայի կտրված գլուխը ձեռքին մետրոյի «Октябрьское поле» կայարանի մոտ սպառնում է ինքնասպան լինել: РБК-ն իր հերթին հայտնում է, որ ոստիկանության ծառայողները շրջապատել են մետրոյի կայարանը, որտեղ սևազգեստ կինը ձեռքին է պահել երեխայի գլուխն ու բացականչել. «Ալլահ Աքբար»: Ըստ աղբյուրի, տեղում աշխատում են բժիշկներ ու Քննչական կոմիտեի ծառայողներ: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
