ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել իրականացնել ԼՂ հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները

Panorama.am-ը տեղեկացնում է, որ ԵԱՀԿ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Հարրի Քամիանը նոյեմբերի 9-ին ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում խոսել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ ողջունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նորանշանակ համանախագահ Էնդրյու Շոֆերին: Հարրի Քամիանը նշել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վերահաստատում է իր խիստ աջակցությունը Շոֆերի աշխատանքին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում: Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության կայքում: ԵԱՀԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ը ողջունում է հոկտեմբերի 16-ին Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարությունը, որը կարևոր ազդանշան է, որ կողմերը պատրաստ են բարեխղճորեն ներգրավվել բանակցություններում: «Մենք ուրախ ենք, որ նախագահները համաձայնել են հրատապ քայլեր ձեռնարկել՝ շփման գծի երկայնքով լարվածության թուլացման համար, ու մենք կողմերին խրախուսում ենք օգտագործել այս դրական պահն ու զերծ մնալ փոխադարձ մեղադրանքներից: Մենք վերահաստատում ենք մեր կոչը կողմերին՝ իրականացնել 2016թ.-ի մայիսին ու հունիսին Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված քայլերը. ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մոնիտորինգը, որը, հույս ունենք, ի վերջո կարտացոլվի ԵԱՀԿ 2018թ.-ի բյուջեում: ԱՄՆ-ը նաև կողմերին կոչ է անում աշխատել ԵԱՀԿ-ի հետաքննության մեխանիզմների ներդրման առաջարկի վրա»,-ասել է Հարրի Քամիանը: Քամիանը կարևորել է տեղում դեսպան  Անջեյ Կասպրշիկի կողմից իրավիճակի գնահատումը, որը «համեմատաբար կայուն է, սակայն լարված ու որ նույնիսկ հրադադարի փոքրիկ խախտումը կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»: Նշվել է, որ ԱՄՆ-ը նաև աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև վստահության ամրապնդման քայլերին, որոնք կարող են նպաստել անվտանգության իրավիճակի կայունացմանը ու ստեղծել առավել կառուցողական մթնոլորտ բանակցությունների համար: Վերջում, Հարրի Քամիանը նշել է, որ կիսում են կողմերի հիասթափությունը, որ այս հակամարտությունը չափազանց երկար է տևում, ու որ ստատուս-քվոն անընդունելի է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am