Բռնագրավում են արցախցիների գումարները

168.am-ը գրում է․ Արցախցիները հույս ունեին, որ Սահմանադրական դատարանի միջոցով կարող են հասնել նրան, որ մուտք ունենան իրենց կուտակային կենսաթոշակային հաշիվներին, տնօրինեն այդ հաշիվների գումարները և օգտագործեն այն բազմաթիվ սոցիալական խնդիրների գոնե մասնակի լուծման համար, որոնց բախվել են բռնի տեղահանվելուց հետո։ Սակայն Սահմանադրական դատարանը հերթական անգամ ցույց տվեց իր հավատարմությունը գործող քաղաքական իշխանությանը. մերժեց արցախցիների կուտակային կենսաթոշակային միջոցների հետ կապված օրենսդրական փոփոխության վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների դիմումը։

Դրանով, ըստ էության, ՍԴ-ն, քաղաքական իշխանության հետ ձեռք ձեռքի տված, ավարտին հասցրեց արցախցիների կուտակային կենսաթոշակային գումարների արգելափակման կամ բռնակցման գործընթացը։

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին Ազգային ժողովի քպ-ական քաղաքական մեծամասնությունը որոշեց առանց արցախցիներին հարցնելու՝ նրանց կուտակած կենսաթոշակային գումարները տեղափոխել Հայաստանի կուտակային համակարգ, ինչի իրավունքը ոչ մեկն իրենց չէր տվել։

Դրանով արցախցիները զրկվեցին ստեղծված ֆորսմաժորային իրավիճակում իրենց միջոցները տնօրինելու ու օգտագործելու հնարավորությունից։ Չնայած դժվար է անգամ պատկերացնել՝ է՞լ ինչ պետք է լիներ, որ մարդիկ կարողանային ժամանակից շուտ տնօրինել իրենց կուտակած միջոցները, որոնց կարիքն այսօր, առավել քան երբևէ, ունեն։ Թե՞ իշխանությունները կարծում են, որ այնքան օգնություն ու օժանդակություն են տրամադրել այս մարդկանց, որ կուտակած կենսաթոշակային գումարները ժամանակից շուտ տնօրինելու կարիք այլևս չկա։ Հավանաբար դրա համար նաև որոշել են հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատել օգնության չափը, վերանայել 40+10 հազար դրամների ծրագիրը։

Բազմաթիվ արցախցիներ, որոնք այդ գումարների հույսին են, այդ գումարներով մի կերպ կարողանում են հոգալ բնակարանի վարձերն ու կոմունալ ծախսերը, ընդհանրապես կզրկվեն նման հնարավորությունից։ Կառավարությունը որոշել է, որ բավական է, ինչքան օգնություն ստացան։ Ապրիլից 40 հազար դրամ կստանան ոչ թե բոլորը, այլ մինչև 18 տարեկաններն ու թոշակառուները, նաև առաջին-երկրորդ խմբերի հաշմանդամները։

Հաջորդ տարվա հունիսից տրամադրվող օժանդակության չափը կպակասի ևս 10 հազար դրամով ու մինչև դեկտեմբեր կկազմի ընդամենը 30 հազար դրամ։

Արդեն մեկ տարի հետո, հավանաբար, սա էլ կվերացնեն։ Կառավարությունն այժմվանից մարդկանց տրամադրում է, որպեսզի համակերպվեն դրան։ Այդ պատճառով սկսել է աստիճանաբար կրճատել օժանդակության չափը։ Չնայած բազմաթիվ արցախցիներ օգնության գումարներով մի կերպ գոյություն են պաշտպանում։ Շատերն էլ չկարողանալով գոյատևել, ստիպված հեռանում են։

Մինչ իշխանությունները համարում են, որ բավական է՝ ինչքան օժանդակություն տրամադրեցին, կրճատում է 50-հազարական դրամները, այս ընթացքում արդեն տասնյակ-հազարավոր արցախցիներ լքել են Հայաստանը։

Օժանդակության կրճատումից հետո, հեռացողների քանակը շատ ավելի մեծ կլինի։

Ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ արտագաղթեն։ Իբր բնակարանով ապահովման ծրագիր են իրականացնում, ծրագիրը չսկսած՝ տապալել են։ Այնպիսի պայմաններ են դրել, որ մարդիկ խուսափեն մոտ գալ։

Արդեն մի քանի ամիս է, ինչ ծրագիրը գործարկվել է։ Թվում է, թե հիմա դիմողներին տեղ ու դադար չպիտի լիներ։ Բայց դիմողները շատ քիչ են։ Քչերն են պատրաստ ընդունել այն պայմանները, որոնք պարտադրում են։

Դրանցից ամենագլխավորը, թերևս, Արցախի քաղաքացիությունից հրաժարվելն է։ Մարդիկ չեն ուզում կորցնել իրենց տներ վերադառնալու վերջին հույսը։

Պակաս խոչընդոտ չէ նաև գումարի չափը, որով նույնիսկ գյուղական բնակավայրերում դժվար է ապրելու համար քիչ թե շատ պիտանի բնակարան գնել։

Դա էլ քիչ է՝ արհեստական դժվարություններ են ստեղծում բնակարանային ծրագրից օգտվել ցանկացողների համար։ Ովքեր մտադիր են այդ գումարները ներդնել՝ հիփոթեքով բնակարան գնելու համար, գործընթացը հատուկ ձգձգում են, որպեսզի զրկվեն եկամտային հարկի վերադարձի հնարավորությունից։

Այսօր արցախցի բազմաթիվ ընտանիքներ Հայաստանում բախվում են սոցիալական լուրջ դժվարությունների։ Այդ դժվարություններն ավելի կխորանան արդեն հաջորդ տարի, երբ շատերը կզրկվեն ֆինանսական օժանդակություն ստանալուց։

Քիչ է՝ իշխանություններն այս մարդկանց զրկեցին իրենց տուն ու տեղից, հիմա էլ զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։ Հայտարարում էին, թե՝ ոչինչ չենք խնայելու Արցախից բռնի տեղափոխված «մեր քույրերի ու եղբայրների» համար, ամեն ինչ անելու ենք, որ մնան ու հաստատվեն Հայաստանում, բայց ինչպես տեսնում ենք, մի բան էլ խթանում են, որպեսզի նրանք արտագաղթեն։

Նույնիսկ չեն ուզում նախկինում արցախցիներին տրամադրվող բյուջետային գումարներն ուղղել նրանց սոցիալական օժանդակությանը։ Վերջերս կառավարության նիստում հայտարարվեց, թե այս ընթացքում արցախցիներին 75 մլրդ դրամի օգնություն են տրամադրել։ Չիմացողների մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ իշխանությունները չափազանց առատաձեռն են գտնվել արցախցիների նկատմամբ։ Բայց այդպես չէ։ Սա գրեթե կրկնակի քիչ է այն գումարից, որը բյուջետային վարկի ձևով նախկինում ամեն տարի տրամադրվում էր Արցախին։

Դեռ չենք ասում, թե ի՞նչ եղան գումարները, որոնք դրսից գալիս էին՝ արցախցիներին օգնելու նպատակով։ Խոսքը միլիոնավոր դոլարների մասին է։

Հշեցնենք, որ անցած տարվա վերջին դրանք հասել էին 100 մլն դոլարի։ Հետո էլի շարունակեցին ստացվել տարբեր երկրներից ու միջազգային կառույցների կողմից։

Ի՞նչ եղան այդ գումարները, հայտնի չէ։ Վաղուց արդեն իշխանությունները դրանց մասին չեն խոսում։ Գումարները ներառել են բյուջեում ու ներկայացնում են, թե տրամադրվող օժանդակություններն իշխանության կամեցողության ու հոգատարության դրսևորումն են արցախցի «մեր քույրերի ու եղբայրների» նկատմամբ։ Ու դրա համար նրանք պետք է շնորհակալ լինեն իրենց, որ այսքան ժամանակ օժանդակում են։ Ամեն անգամ երեսով են տալիս, սպառնում են զրկել սոցիալական ծրագրերից, ահաբեկում են, որպեսզի չխառնվեն Հայաստանի ներքաղաքական պրոցեսներին, շինծու քրեական գործեր են հարուցում, կալանավորում են, տանում նստացնում են։

Մարդկանց զրկել են իրենց հող ու ջրից, տուն ու տեղից՝ մի քանի հազար դրամ օգնություն են տալիս, կարծում են՝ մեծ գործ են անում։ Մի բան էլ՝ շնորհակալություն են ակնկալում, զարմանում են, թե ինչո՞ւ են դժգոհում, ինչո՞ւ են բողոքում։ Ուզում են անձեն-անձուն համակերպվեն այն աղետի հետ, որը բերել են այդ մարդկանց գլխին։

դիտվել է 452 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am