Խուժանի հոգեբանությամբ իշխանությունները
«Մարտի մեկի բացահայտման գործում առաջընթաց չկա»,-այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը: Պատգամավորի խոսքով՝ 2013 թվականից հետո ՀՀ Կառավարությունը դեռևս չի պատասխանել ՄԱԿ-ին՝ կապված 2 հարցի հետ. «Ի՞նչ է արել Կառավարությունը Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների առողջապահական, հոգեբանական, ֆինանսական փոխհատուցման համար, և երկրորդ՝ ի՞նչ պատիժ են ստացել կազմակերպիչներն ու իրականացնողները: Իշխանությունն ակնհայտ գնում է ծածկելու, հետաձգելու մոռացության տալու ճանապարհով: Եթե նամուսով իշխանություն լիներ, այս հարցրերը վաղուց պատասխաններ կունենային: Նրանց մոտ աշխատում է ոչ թե բարոյականությունը, խոհեմությունը, այլև խուժանի հոգեբանությունն ու հանցագործի տրամաբանությունը»,-նկատեց Արամ Մանուկյանը։
