Մենք ցանկանում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից
«Մենք տեսնում ենք, որ երկրում իրավիճակ է փոխվել եւ այսքննարկումն այդ նոր իրավիճակում ունի մեծ նշանակություն: Ես նկատիունեմ, որ հանրաքվեն իր բոլոր կեղծիքներով, ժողովրդի մերժվածկամարտահայտությամբ մի մեծ դրական դեր է խաղացել մերկյանքում»,- այս մասին այսօր Կոնգրես հյուրանոցում նոր Ընտրականօրենսգրքի նախագծի շուրջ հանրային քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ժամանակ ժողովուրդը զանգվածաբար գնաց քվեարկեց մի կերպ եւ հայտարարվեց բացարձակ այլ արդյունք: «Հանրաքվեն մեզ մի բան տվեց, մենք տեսանք կլասիկ իրավիճակ, երբ ժողովորդը գնում է կոնսենսուսային քվերակություն է անում եւ նրա կամարտահայտությունը լիովին մերժվում է իշխանության կողմից»,- ասաց Լեւոն Զուրաբյանը՝ նշելով, որ երբ հանրաքվեից առաջ գյուղերում հանդիպել են քաղաքացիների հետ, նրանք ասել են, որ գնալու են «ոչ» քվեարկեն, բայց եթե կեղծվի, ընդդիմությունն ի՞նչ է անելու: «Մենք ասել ենք, որ մենք ամեն ինչ կանենք, որ ձայները պահնեք: Ժողովրդը ճիշտ դուրս եկավ, ժողովուրդն ասում է, որ ստեղծվել մի իրավիճակ, որ Հայաստանում հնարավոր չի ընտրությունների միջոցով փոխել իշխանություն: Իրականում իսկապես տեսակետ կա՝ միակ հնարավորությունն այս իշխանությունից պրծնելու դա ահաբեկչությունն է, ինչպես շատերն արդեն խոսում են, որովհետեւ այլ ձեւ ոչ ոք չի տեսնում: Իսկապես կարելի է այլ բան անել, ոչ թե հարցերը լուծվեն ահաբեկչությամբ, այլ քվեով: Մենք ցանկանում ենք երկիրը փրկել ահաբեկչությունից: Եթե ժողովրդի համար փակվում է ազատ կամարտահայումը, ապա ժողովուրդն է որոշում ինչպես վարվել»,- ասաց Լեւոն Զուրաբյանը:
