Նոր սկանդալ Շիրակի պետական համալսարանում. պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը հրաժարական է տվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Շիրակի պետական համալսարանում նոր զարգացումներին՝ դրանք որակելով սկանդալ: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն, երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին եւ վիրավորանքներին,սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին: Տեղի ունեցավ այն, ինչին մենք սպասում էինք... Ռեկտոր Սահակ Մինասյանին պետք էր քավության նոխազ,որի վրա պետք է բարդեր իր իսկ կատարած հանցագործությունները եւ ապօրինությունները... Պարկեշտ եւ ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»: Սակայն ԲՈՒՀ-ում եւ հենց նույն նախարարն էլ գիտեն,որ այդ եւ շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է: Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ եւ ի տարբերություն պարոն Մինասյանի եւ նրա շրջապատի,ովքեր բացարձակ պատկերացում չունեն,թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է եւ արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը: Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» եւ աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար,որի արդեն նախկին դեկանին էլ,ըստ լավատեղյակ աղբյուրների նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր,միեւնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին: Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում...Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից: Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաեւ պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել: Սակայն,ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ... Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը: Քանի մարդու «գլուխ» պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ եւ հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը... Պարոն Մինասյանի բեսպրեդելը եւ անօրինականությունները, ինչպես նաեւ ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը եւ կաթվածահար անում ուսումնական պրոցեսը: 500 միլիոն դրմա փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է»: Ինչպես ավելի վաղ Գյումրիից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարարության «Շիրակի Մ.Նալբանդյանի անվան Պետական Համալսարանում» շարունակվել էր ուսանողների դասադուլը: Համալսարանի բակում ուսանողների հետ միասին ակցիային մասնակցել էին համալսարանի դասախոսներ Հովհաննես Խորիկայնն ու Գագիկ Համբարյանը: Թ՛ե ուսանողները և թե՛ նշված դասախոսները պահանջել էին Շիրակի մարզի դատախազությունից, որպեսզի անկախ հանձնաժողովը ֆինանսական և այլ ստուգումներ կազակերպեին համալսարանում, ինչից հետո կպարզվեր, որ «ռեկտորը ավերում է բուհը»: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսանողները բաձրաձայնել էին նաև, որ իրենց բողոքի ակցիան ոչ ոքի կողից չի ուղղորդվում և իրենք պայքարելու են մինչև վերջ, որպեսզի արդարությունը վերականգվի և որ ռեկտորը չպետք է ինքնագլուխ, չհիմնավորված որոշումներ կայացներ: Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am