Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին

Այսօր՝ դեկտեմբերի 6-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Նորքի բաժնում և ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 12-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ հրամանատար Արտյոմ Բաբայանի, հրամանատար տեղակալ Արթուր Դարբինյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Անդրանիկ Մինասյանն ու Լևոն Հախվերդյանը։

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և օրվա պատասխանատու հերթապահի քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։

Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։

Այդ մասին դեպքի վայրում նշում էին մի քանի աշխատակիցներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել։

դիտվել է 304 անգամ
Լրահոս
«Այ փնթի՛, Եղեգնաձորում անգամ կինը չդիմացավ ու քեզ ասաց․․․»․ Աշոտ Անդրեասյան (video) Մենք լավ գիտե՛նք՝ Սամվել Կարապետյանն ինչ կանի․ քաղաքացիներ (video) Նիկոլն «անասնական վախերի» մեջ է ընկել, շատ քիչ է մնացել. սպանվածի մայր (video) Սամվել Կարապետյանն աղքատությունը կվերացնի․ հարցում (video) Ապրիլի 24-ին սպասե՛ք՝ Նիկոլը խայտառակ քայլի է դիմելու․ Հարութ Սասունյան (video) «Նիկո՛լ, դատարաններում «արյ*ն է» վաճառվում․ ինձ մի բան եղավ՝ Վարդապետյանն է մեղավոր»․Ադանալյան (video) «Աննա Վարդապետյանին ասացի՝ դու բանտում ես լինելու, հետո բանտում կլինի Նիկոլը»․ Պարույր Հայրիկյան (video) Գումար ենք հավաքել, փողոցը ասֆալտապատել, լուսավորել. Վերին Անտառայինի բնակիչները բողոքում են (video) «Հրապարակ»․ 8 տարում ստեղծեիր, թե՞ դու մենակ պարգեւավճար ստանալու համար ես «Հրապարակ»․ Մարզպետարանների պարգեւատրման չափը թաքցնում են Փաշինյանի վերջին խայտառակության հետքերով․․․ (video) Նախկին նիկոլականի նամակը ներկա նիկոլականին Իշխանափոխությունից հետո նախաձեռնելու եմ դրամահավաք՝ Նիկոլի բնակարանը գնելու համար. Արմեն Աշոտյան Իրանի հրթիռակոծությունն ու ռադիացիոն ռիսկերը. ի՞նչ խնդիրներ են առաջացել Հայաստանի համար Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը «Ուժեղ Հայաստանը»՝ ՀԱԿ-ի համագումարին (video) «Աղոթքից զորեղ զենք չկա, աղոթքը անկարելին կամ անհնարը հնարավոր է դարձնում». Արագածոտնի թեմը միասնական ժամերգության էր մեկտեղվել ՈւՂԻՂ. Վերին Անտառային փողոցի բնակիչների ակցիան. փողոցը խայտառակ վիճակում է (video) Աղոթքը պայքար է հանուն կյանքի. Աստծո ժամանակը հաճախ չի համընկնում մեր ժամանակի հետ. Հայր Ռուբեն Իրանը պարտված է և գործարք է ցանկանում․ Թրամփ Հիմա մի ինֆորմացիա հայտնեմ, որը քչերին է հայտնի․ ի՞նչ է ասել Արարատ Միրզոյանն Արաղչիին ու չի արել (video) Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ «Գավառ» բժշկական կենտրոն տեղափոխված 1-ամյա տղան մահացել է Մտավորականներ, գիտնականներ, պատմաբաններ, ոտքի կանգնեք․ Գուրգեն Մելիքյան Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը մնայուն կապի մեջ է Իրանի հայության հետ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է, Փաշինյանի կամքից այդ իրավունքը կախված չէ. Բագլարյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am