Փաստահավաք աշխատանքներ իրականացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ նոյեմբերի 8-ին այցելել է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության թիրախում գտնվող Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ:Պաշտպանը Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանի ուղեկցությամբ շրջել է գյուղի տարածքով, արձանագրել ադրբեջանական զինված ուժերի գնդակոծությունների հետքերը մանկապարտեզի պատերին:«Ինչպես մյուս սահմանամերձ գյուղերում, այստեղ ևս ադրբեջանական զինված ուժերի թիրախը քաղաքացիական բնակչությունն է: Առաջիկայում հրապարակվելիք արտահերթ զեկույցում ներառելու ենք նաև քաղաքացիական բնակչությանը պատճառված վնասը, որ հաշվարկել է Տավուշի մարզպետարանը: Միջազգային հանրությունը պետք է իրական տեղեկություն ստանա այս փաստերի վերաբերյալ»,- ասել է Արման Թաթոյանը:Փաստահավաք աշխատանքից բացի՝ Արծվաբերդ, Այգեձոր ու Չինարի գյուղերում Պաշտպանը նաև բնակիչների հետ է հանդիպել, լսել նրանց խնդիրները: Այդ խնդիրների կապակցությամբ հետևողական աշխատանքներ են տարվում:Նախորդ անգամ Տավուշի սահմանամերձ այլ գյուղեր կատարած այցից հետո լուծվել են քաղաքացիների մի շարք խնդիրներ:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը