Նոր վտանգներ Մերձավոր Արեւելքի հայ համայնքի համար

Սաուդյան Արաբիայի եւ Իրանի միջեւ սրվող հակամարտությունը եւ դրա հետեւանքով Լիբանանում սկսվող ճգնաժամը նոր վտանգներ են պարունակում տարածաշրջանի հայ եւ ընդհանրապես քրիստոնյա համայնքների համար: Միացյալ Նահանգներն իր հերթին կողմերին ուղղված խաղաղության կոչ է արել, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք լավ հարաբերություններ ունենք վարչապետ Հարիրիի եւ Լիբանանի կառավարության հետ եւ չեմ ակնկալում որ մեր հարաբերությունները կփոխվեն: Մենք կոչ ենք անում խուսափել այդ շրջանում իրավիճակը սրելուց», - ասել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Հիդեր Նյուերթը:Արձագանքելով ճգնաժամին ԱՄՆ-ի՝ «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունն ընդգծել է, որ Լիբանանում հնարավոր պատերազմը ոչ միայն փախստականների նոր հոսք կառաջացնի այլեւ կաջակցի ահաբեկչական կազմակերպությունների հզորացմանը, մինչդեռ երկրի քրիստոնյա համայնքները կարող են պարզապես վերանալ:Լիբանանի ճգնաժամը սկսվել է սունի Սաուդյան Արաբիայի եւ շիա Իրանի հակամարտության հետեւանքով: Էլ Ռիադն արդեն կարգադրել է իր քաղաքացիներին լքել Լիբանանը, ինչը վերլուծաբանները բացասական նշան են համարում:Մերձավոր Արեւելքի քրիստոնյա համայնքը միշտ տուժել է տարբեր ուժերի բախումների պատճառով, հայտնվելով հակամարտող կողմերի միջեւ, «Ամերիկայի Ձայն»-ին տրված հարցազրույցում նշել է Իրաքի քրիստոնյա, հայ մոր եւ ասորի հոր դուստր, միանձնուհի Մայր Օլգան. «Այսպես, երբ Իրաքի քրդերն անկախություն հռչակեցին, նրանք սկսեցին պայքարել Իրաքի պետության դեմ, իսկ մենք՝ քրիստոնյաներս, ինչպես միշտ նրանց միջեւ տուժեցինք»:Մայր Օլգայի խոսքով, Դաեշի ահաբեկիչների եւ այլ հակամարտությունների պատճառով տարածաշրջանի քրիստոնյա համայնքները բնաջնջվում են, ինչն անընդունելի է, չէ որ հենց Մերձավոր Արեւելքից է քրիստոնեությունն աշխարհով մեկ տարածվել. «Հայերը, ասորիները, խալդերը բոլորս առաջին դարի քրիստոնյա ենք»:Մերձավոր Արեւելքը, որն անցյալում քրիստոնյա տարածաշրջան էր, չպետք է զրկվի իր քրիստոնյա համայնքներից եւ այդ հարցում դեր ունի ողջ երկրագնդի մարդկությունը, նշում է Մայր Օլգան: Նա կոչ է անում բոլորին՝ օգնել տեղի քրիստոնյաներին. «Յուրաքանչյուրը չէ, որ կարող է ֆինանսական աջակցություն ցուցաբերել կամ քաղաքական ձայն բարձրացնել, սակայն, յուրաքանչյուրը կարող է աղոթել: Մեր բոլոր եկեղեցիներն ունեն նահատակներ, այնպես որ բոլորս կարող ենք դիմել նրանց եւ աղոթել, որ Մերձավոր Արեւելքի մեր եկեղեցիները դիմակայեն»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am