2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալի հայտարարագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարի նոր տեղակալ Արմեն Մկրտչյանը 3 բնակարան է հայտարարագրել։ Նիկոլ Փաշինյանի կադրային ջարդը ներքին գործերի նախարարությունում փորձում է վերականգնել նոր նախարար Արփինե Սարգսյանը։
Արմեն Մկրտչյանը համակարգում նոր չէ: Մինչ ՆԳ նախարարի տեղակալ դառնալը Մկրտչյանը զբաղեցրել է ՆԳՆ Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման եւ մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը։ Մինչ այդ եղել է ՆԳՆ ոստիկանության շտաբի պետը եւ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր ներկայացրել է ոստիկանության շտաբի պետի պաշտոնեական պարտականությունների դրությամբ։

Համաձայն 2023 թվականի հայտարարագրի՝ Մկրտչյանը տարեսկզբին ունեցել է 4 անշարժ գույք՝ 2 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 հողամաս եւ 1 ավտոկայանատեղի։ Արմեն Մկրտչյանը հայտարարագրել է եւս 1 բնակարան, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն 90 օրից ավելի շահագործվում է իր կողմից։ Այժմ ՆԳ նախարարի տեղակալը ունի մեկ տրանսպորտային միջոց՝ 2021 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության Hyundai մակնիշի մեքենա։ Պաշտոնը դադարեցնելու պահին Արմեն Մկրտչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 570 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 2 մլն դրամ։ Համեմատելով 2022 թվականին Մկրտչյանի ներկայացրած հայտարարագրի ֆինանսական տվյալները 2023 թվականին ներկայացրած ֆինանսների հետ՝ կարող ենք ասել, որ մեկ տարում դրանք զգալիորեն ավելացել են։

Օրինակ՝ բանկային հաշիվների մնացորդն ավելացել է գրեթե 300 հազար դրամով, կանխիկ դրամական միջոցները պակասել են 100 հազար դրամով։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված 2023 թվականի հայտարարագիրը պաշտոնը դադարեցնելու պահի դրությամբ առկա ֆինանսական միջոցներն է ներկայացնում, բացարձակ համեմատությունը տեղին չէ։

Մկրտչյանի տարեկան եկամուտները կազմել են 7 մլն 370 հազար դրամ, որից 6 մլն 358 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ոստիկանությունից, իսկ 62 հազար դրամը Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրից։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը պաշտոնի ստանձնման կամ դադարեցման օրվա դրությամբ կազմել է 13 մլն 881 հազար դրամ, որից 12 մլն 281 հազարը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, ինչի համար Մկրտչյանը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից ստացել է 950 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է եղել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան Հայաստանին պարտադրվում է օկուպացիոն սահմանադրություն․ Արա Պողոսյան Արտակարգ դեպք․ ուղևորը մահացել է ավտոբուսն իջնելուց հետո
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am