Արցախում պաշտոնյաների որդիները ծառայում են, պատերազմին էլ դիրքերում պատահական հանդիպել եմ Արցախի նախագահի որդուն. Վ. Բադասյան

Արցախի Հանրապետությունում պաշտոնյաների որդիների չծառայելու մասին խոսք չկա: Արցախում ծառայել է անգամ նախագահի որդին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ընդդիմադիր գործիչ Վահան Բադասյանը՝ անդրադառնալով այն թեմային, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծի քննարկման ժամանակ օրակարգային հարց է դարձել նաև պաշտոնյաների որդիների՝ բանակում չծառայելու թեման: «Օրինակ` ես տեղյակ չեմ, որ ինչ-որ պաշտոնյայի երեխա Պաշտպանության բանակում չծառայի: Եթե անգամ ծառայում են «փափուկ» տեղերում, ապա միևնույն է՝ այդ «փափուկ» տեղերում էլ ինչ-որ մեկը պետք է ծառայի: Այսինքն՝ ես դա նորմալ եմ դիտարկում: Համեմատած Հայաստանի հետ դա նորմալ է»,-ասաց Բադասյանը: Վահան Բադասյանն ասաց, որ Արցախում ծառայել է նաև նախագահ Բակո Սահակյանի որդին, ինչի մասին, սակայն ոչ ոք չի իմացել: «Ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ դիրքերում էինք, այնտեղ պատահական տեսա մի տղայի, ում չէի ճանաչում: Հետո պարզվեց, որ նա Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որդին էր: Ծառայում էր Հադրութի զորամասում, և ոչ ոք չգիտեր, որ նախագահի որդին ծառայում է: Ես ինքն էլ չգիտեի, որ ծառայում է և դրա մասին իմացա պատերազմի ժամանակ: Այստեղ արդեն հետևություն՝ եթե նախագահի որդին ծառայում է, կարծում եմ՝ մյուսները չեն կարող իրենց որդիներին թաքցնել»: Բադասյանի խոսքով՝ պաշտոնյաների որդիների չծառայելու հարցն Արցախում չի կարող օրակարգային հարց լինել:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
ՔԿԾ-ն կալանավայրերի համար 27 մլն դրամով նոր տեսախցիկներ է գնել. Sputnik «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը «Հրապարակ». Ժաննա Անդրեասյանը մեր երկիրը չի սիրում, նա մեր երկրի թշնամին է Սամվել Կարապետյանի մասնակցությամբ այդ տեսանյութերը կազմված են պետական փաթեթով. Հակոբ Բադալյան 44-օրյա պատերազմում հերոսացած Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, և մայոր Արթուր Ալավերդյանի հայրը՝ Արարատ Ալավերդյանը, փրկել են երիտասարդ տղայի կյանքը Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան Լույս չի լինի Թրամփը պատրաստվում է Իրանի երկարատև շրջափակման ՔՊ-ի շտաբներում մեծ թվով աշխատողներ են ընդունվել. «Հրապարակ» ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am