«Օսկար»-ի ժամանակ հարգել են Քըրք Քըրքորյանի հիշատակը. տեսանյութ
Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա՝ «Օսկար» մրցանակաբաշխության 88-րդ արարողության ժամանակ հարգել են ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի հիշատակը: Blackbird երգի հնչյունների ներքո մեծ էկրանի վրա ցուցադրվել են հայտնի մարդկանց լուսանկարները, որոնք անցած տարի հեռացել են կյանքից: Նրանց թվում են եղել նաեւ Դեւիդ Բոուին, Լիզաբեթ Սքոթը, Քրիստոֆեր Լին, Ալան Ռիքմանը եւ այլք:
