Իշխանություններն ակնհայտ գնում են մարտի 1-ը ծածկելու
«Ի՞նչ են արել այս ութ տարվա ընթացքում, այս գործում բացարձակ որևէ առաընթաց չկա: Իշխանություններն ակնհայտ գնում են մարտի 1-ը ծածկելու, մոռացության տալու և այդ էջը փակելու գործընթացով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ անդրադառնալով մարտի 1-ի բացահայտման գործընթացին: Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ իրենց խմբակցությունն օրենքի նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է մարտի 1-ը համարել բռնաճնշումների դեմ պայքարի օր. «Չգիտեմ՝ կընդունվի օրենքը, թե չէ, բայց այն դեռ պտտվում է ԱԺ-ում: Անկախ դրանից՝ մենք պետք է գնանք նրան, որ այդ օրը, որպես ավանդույթ, դառնա պայքարի օր»: Մանուկյանը տեղեկացրեց, որ վաղը ժամը 18-ին հավաք երթ են անցկացնելու, սակայն միտինգ չի լինելու, կլինի միայն բացման խոսք:
