Ամեն անգամ, երբ Փաշինյանը բացում է բերանը, նա վնաս է հասցնում Հայաստանի շահերին․ Հարութ Սասունյան​

Ամեն անգամ, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս հրապարակային հայտարարությամբ, նա վնասում է Հայաստանի շահերին։ Փաշինյանի վնասակար խոսքերի վերջին օրինակը 90 րոպեանոց հարցազրույցն է, որը նա տվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին։

Առաջին հարցը վերաբերում էր վերջերս Փաշինյանի կողմից կառավարության վեց բարձրաստիճան պաշտոնյաներին աշխատանքից ազատելուն՝ կիրակի երեկոյան նրանց sms հաղորդագրություն ուղարկելով։ Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ է նրանց ազատել աշխատանքից։

Փաշինյանը հայտարարեց, որ իրենց «պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շուտ համակարգերի հետ են կապված»։ Այնուամենայնիվ, նա ասաց, որ աշխատանքից ազատված պաշտոնյաները «լավ էին աշխատում»։ Լրագրողը մատնանշեց, որ վարչապետը համակարգային փոփոխություններ չի արել, այլ ուղղակի աշխատանքից ազատել է անհատներին։ Նա բացատրեց, որ այս պաշտոնյաները համակարգային ուշագրավ բարելավումներ են կատարել, սակայն հետագայում, ժամանակի ընթացքում դարձել են համակարգի մաս: Նա շարունակեց՝ խոստովանելով, որ «ինձ հետ էլ է լինում այդպիսի բան»։

Լրագրող Տաթև Դանիելյանն այնուհետ Փաշինյանին հարցրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի պաշտոնանկության մասին, «մի մարմնի, որը գործադիր իշխանությունից լիովին անկախ է: Ստացվում է, որ վարչապետի, այսպես ասած, հորդորով որոշում է հրաժարականի դիմում ներկայացնել: Հիմա Ձեր ընդդիմախոսներն ասում են՝ ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության մի ճյուղի ճնշում մյուսի նկատմամբ»:

Փաշինյանը ոչ համոզիչ բացատրությունը տվեց, որ «վարչապետի հորդոր չի եղել, եղել է վարչապետի խնդրանք»: Լրագրողը պատասխանեց՝ ասելով. «անկախ դատական համակարգի մասին գործադիրի հայտարարությունների և գործողությունների մեջ խզում կա»:

Իշխանության երեք ճյուղերի միջև տարանջատում չկա։ Փաշինյանը միանձնյա ղեկավարում է բոլոր երեք ճյուղերը՝ գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունը։ Ով շեղվում է նրա ցանկություններից, ազատվում է աշխատանքից և փոխարինվում։ Տարօրինակ է, սա այն մարդն է, որը անդադար խոսում է ժողովրդավարության մասին, սակայն խախտում է ժողովրդավարության հիմնական սկզբունքները:

Այնուհետև Փաշինյանը սխալվեց՝ ասելով, որ այն պաշտոնյաները, որոնց «խնդրել է» հրաժարական տալ, երկու տարբերակ ունեն՝ «այդ խնդրանքը կատարել և այդ խնդրանքը չկատարել»։ Լրագրողն ընդգծեց, որ եթե պաշտոնյան հրաժարվի հրաժարական տալ, «հետևանքներ» կլինեն։ Փաշինյանը անտեղյակ ձևանալով հարցրեց՝ «ի՞նչ հետևանք, օրինակ»։

Ի պատասխան այն հարցին, թե արդյոք քննարկում ունեցել է թիմակիցների հետ նախքան այս վեց պաշտոնյաներին աշխատանքից ազատելը, նա հպարտորեն ասաց՝ «Սա միանձնյա որոշում էր»։

Այնուհետև լրագրողը հետաքրքրվեց, թե արդյոք Փաշինյանի խնդրանքով է իշխող խորհրդարանական դաշինքի անդամ Նարեկ Զեյնալյանը վայր դրել մանդատը։ Փաշինյանն ասաց՝ այո։ Զեյնալյանը մանդատը վայր է դրել, սակայն պատգամավոր Հովիկ Աղազարյանը մինչ օրս մերժել է Փաշինյանի «խնդրանքը»։ Փաշինյանն ասաց. «Ես հույս ունեմ, որ իմ խնդրանքն անարձագանք չի մնա»։ Այդ խնդրանքից հետո Աղազարյանը մի քանի անգամ հարցաքննվել է իշխանությունների կողմից՝ խարդախության կասկածանքով։ Սա կառավարության մեկ այլ ճյուղի՝ խորհրդարանի գործերին վարչապետի անտեղի միջամտության ևս մեկ օրինակ է։

Փաշինյանը երկար քննարկեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին համոզելու իր համառ ջանքերը՝ ստորագրելու այն, ինչ նա անվանում է «խաղաղության պայմանագիր», չնայած այն հանգամանքին, որ Ալիևը ոչ միայն շահագրգռվածություն չի ցուցաբերել ստորագրելու նման փաստաթուղթ, այլև ընդլայնել է Հայաստանից հետագա զիջումների իր պահանջները: Փաշինյանը կարծես թե չի հասկանում տարբերությունը թղթի կտորի ստորագրման, որը նա անվանում է «խաղաղության պայմանագիր» և իրական խաղաղության միջև։

Այնուամենայնիվ, 90-րոպեանոց հարցազրույցի ընթացքում Փաշինյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա հավասարության նշան դրեց Ալիևի կողմից Հայաստանի Հանրապետության փոխարեն կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար պահանջների և հայկական պահանջատիրության միջև՝ «Արևմտյան Հայաստանի» պատմական տարածքի համար։

Առանց այս թեմայով որևէ հարց ստանալու՝ Փաշինյանն ակամա առաջարկեց. «Մի բան էլ ասեմ, լավ չասեմ»։ Սակայն, երբ լրագրողը հորդորեց նրան ասել, նա ցնցող հայտարարություն արեց.

«Լավ ասեմ: Հիմա մենք ինչքա՞ն ենք նեղվում և շատ ծանր ենք տանում, պրոբլեմ ենք համարում, որ ինչ-որ տեղ ինչ-որ մարդիկ օգտագործում են արևմտյան Ադրբեջան տերմինը, չէ՞: Բա, որ մենք ասում ենք արևմտյան Հայաստան, չենք մտածո՞ւմ, որ ինչ-որ մարդկանց դա գրգռում է: Ոնց որ ասում են արևմտյան Ադրբեջան, մեզ է գրգռում, այնպես էլ որ ասում են արևմտյան Հայաստան, ուրիշներին է գրգռում: Հիմա ես չեմ ասում որպես… Հիմա նորից ասելու են՝ հերթական դավաճանությունը, ստոր տականքությունը: Ես այսօր գտնվում եմ մի կարգավիճակում և մի պատասխանատվության մեջ, ես պարտավոր եմ մեր ժողովրդի հետ խոսել և ցույց տալ պատճառահետևանքային կապերը, շղթաները: Եթե ես դա չանեմ, դա նշանակում է, որ ես գիտակցաբար մեր երկիրը տանում եմ դեպի պետականության կորուստ: Ես չեմ կարող դա թույլ տալ»։

Սա շատ ամոթալի հայտարարություն է Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից։ Նման պատասխան կարելի էր սպասել Էրդողանից կամ Ալիևից, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ղեկավարից։ Անհավատալի է, որ նույնիսկ Էրդողանն ու Ալիևը նման հակահայկական հայտարարություն չեն արել։

Վերջին հարցը, հավատաք, թե ոչ, հետևյալն էր. «Իրական պատճառը կասե՞ք՝ ինչո՞ւ որոշեցիք սափրվել [մորուքը]»: Փաշինյանը, հավատարիմ մնալով հարցերից խուսափելու իր սովորական գործելակերպին, ասաց. « …. պարզ է, որ պատկերի փոփոխություն է տեղի ունենում …. Ես կարող եմ միայն մի բան ասել, երբ որոշեցի սափրվել, որոշեցի օրը՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու, չնայած հիմա, որ եթեր գնա, մյուս դուստրերս հարց են դնելու, թե ինչու իր ծննդյան և ոչ մեր ծննդյան օրերին: Աշոտը [որդին] համոզված եմ, որ այդ առումով, ոչ միայն այդ առումով, ամբիցիոզ չէ և այդպիսի հարց չի բարձրացնի»:

Հարութ Սասունյան​

www.TheCaliforniaCourier.co

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 123 անգամ
Լրահոս
Ես շատ զայրացած եմ․․․ հանե՛ք էս հարցը․ Մամիկոն Ասլանյան (video) Խոչընդոտներ են ստեղծվում Լևոն Քոչարյանի տեսակցությունների համար․ փաստաբան Մենք թույլ չենք տալու ձեր սիրած զբաղմունքով զբաղվեք․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ին (video) Վաղը կգան, կասեն՝ էկեք Մատենադարանը քանդենք, պատերազմ կլինի․ Աբրահամյան (video) «Մի հուզվե՛ք»․ վեճ լրագրողի և ՔՊ-ականի միջև (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը հրաժարվե՞լ է Մոսկվայում ընդունել Փաշինյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Կը յուսանք ու կ՚աղօթենք, որ «իրական» Հայաստանէն մասեր Շուշիի ճակատագրին չենթարկուին՝ խաղաղութեան կեղծ շպարի ետին. Արամ Ա Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են․ Ռուբեն Սրբազան Սաուդցիները սխալ հաշվարկ կատարեցին. այն մոտ ապագայում կարող է տարածաշրջանում կրկին նոր վերադասավորումների բերել. Արտակ Զաքարյան Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Տիկին Գալյա՛ն, նշան տվեք՝ մենք կփորձենք ձեզ փրկել Ալիևից․ ընդդիմադիր (video) Սասուն Միքայելյա՛ն, մեզ հետ սպառնալիքով չխոսես․ Դավիթ Ղազինյան (video) Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են ՇՏԱՊ․ Քոչարյանը մենախցում է գտնվում․ փաստաբանը մանրամասներ է հայտնում նախագահի առողջական վիճակից (video) Արցախ Միությունը դատապարտում է Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվանագիտական շոու-այցը Սուրենյանը մանրամասներ է հայտնում Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն է ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Ներքին Հանդում գերեզման չեն գնում, քանի որ Բաքվի հսկողության ներքո է, բայց ասում եք՝ ինքնիշխան ենք (video) Փաշինյանի առաջ Ալիև՞ն է այս պահանջը դրել․ Մարիաննա Ղահրամանյան (video) Արարատի մարզում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում․ կան վիրավորներ 7 հատ ծիրանի համար Ռուսաստանի հետ հարաբերություններն եք փչացնում, որ․․․ Մանուկյան (video) Ջրի նմուշում սնդիկի պարունակությունը սահմանային թույլատրելի շեմից գերազանցել է Դուք ո՞վ եք ընդհանրապես… Քրիստինե Վարդանյանի կոպիտ խոսքը (video) Փաշինյանի հերթական սուտն է․ Կասկադի ոչ մի հողի հետ Քոչարյանի ընտանիքը որևէ կապ չի ունեցել. Մանուկյան (video) Սիրիայում զանգվածային ցույցեր են․ ո՞րն է պատճառը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am