Մի կողմից վերացվում է ակադեմիական տակետման իրավունքը, մյուս կողմից՝ կանաչ լույս վառվում բանակից խուսափածների առաջ

Միայն Հայաստանում կարելի է հանդիպել մի իրավիճակի, որն ունենք այսօր: Մինչ բուհերի ուսանողությունը դասադուլներ է կազմակերպում, բողոքի ակցիաներ անում ընդդեմ ակադեմիական տարկետման իրավունքի վերացման Վիգեն Սարգսյանի կյանքի կոչվող գաղափարի դեմ, իսկ վերջինս էլ  հիմնավորում է, թե Հայաստանում պետք է ստեղծվի հավասար պայմաններ ու բոլորի համար զինվորական ծառայությունը պարտադիր լինի, Ազգային ժողովի իշխանական պատգամավորները Պաշտպանության հանձնաժողով են ներկայացրել օրենքի նախագիծ՝ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, որով փոխվում է գումարի դիմաց զինծառայությունից խուսափածների ներման ժամկետը: Ըստ այդմ՝ եթե ներկա օրենքով պարտադիր վճարի դիմաց բանակ չգնալու համար քրեական հետապնդումից ազատվում էին մինչև 2015 թվականի մայիսի 1–ը ծառայությունից խուսափածները, ապա այժմ նույն ճանապարհով կարող են քրեական հետապնդումից խուսափել նաև մինչև 2017 թվականի մայիսի 1–ը բանակ չգնացածները: Ասել է թե՝ նախագծով գումարի դիմաց ներվելու հնարավորություն են ստանում նաև ապրիլյան պատերազմի ժամանակ բանակից խուսափածները: Նախագծի հեղինակները՝ Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը  հիմնավորել են, որ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած ու 27 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, խուսափելով քրեական հետապնդումից, չեն վերադառնում հայրենիք: Ուստի իրենք որոշել են Հայաստան վերադարձնել բանակում չծառայածներին՝ բնականաբար սահմանված գումարի դիմաց: «Այդ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո մինչ այժմ ութ անգամ կատարվել է փոփոխություն, որը մեծ խթան է հանդիսացել հազարավոր երիտասարդների վերադարձը հայրենիք ապահովելու գործում»,– որպես հիմնավորում գրել են Գալուստ Սահակյանն ու Կարինե Աճեմյանը՝ հավելելով. «Ակնկալվում է, որ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից»: Բնականաբար, կան անձինք, ովքեր մինչեւ 18 տարեկանը լրանալը միայնակ կամ ընտանիքների հետ հեռանում են Հայաստանից, չեն ներկայանում պարտադիր զինվորական ծառայության: Նրանց նկատմամբ հարուցվում է քրեական գործ, հայտարարվում է հետախուզություն:Օրենքը  սահմանում է, որ այս մարդիկ յուրաքանչյուր զորակոչի համար, եթե  վճարեն սահմանված 100 հազար դրամը, ապա նրանց նկատմամբ հետապնդումը կկարճվի, այսինքն 18-ից մինչեւ 27 տարեկանի համար դա կազմում է 18 զորակոչ`վճարում են 1 մլն 800 հազար դրամ: Մի կողմից այս օրենքը օբյեկտիվ անհրաժեշտություն է, մյուս կողմից՝ ոչ հավասար պայմաններ է ստեղծում ՀՀ քաղաքացիների համար: Նրանք, ովքեր ունեն հնարավորություն, գնում են, հետո գալիս, վճարում են համապատասխան գումարը եւ չեն ենթարկվում քրեական պատասխանատվության: Մյուս կողմից նրանց զրկել այդ հնարավորությունից, կնշանակի խրախուսել Հայաստան չվերադառնալը: Օրենքի հեղինակները որոշել են բարձրացնել վճարվող գումարի չափը՝ հասցնելով 9 միլիոն դրամի:Սակայն սա էլ իր հերթին է հարցեր առաջացնում, նախ՝  եթե ողջ երկրում պաշտպանության նախարարի կողմից հայտարարվում է, թե պետք է բոլորի մեջ արմատավորվի գաղափարը չծառայած մարդ չպետք է լինի, սրանով է հիմնավորում տարկետման իրավունքի վերացման դրույթը, մյուս կողմից կարելի է գումարի դիմաց ազատվել այդ ծառայությունից, որն առաջարկում է նույն իշխանությունը, ապա ո՞ւր նախարարի հիմնավորման ճշմարտացիությունը: Միթե իրավացի են այն պնդումները, որ իրականում ուսման հիմքով տարկետման իրավունքից զրկումը ֆինանսական հոսքերի ուղղությունը թեքելու նպատակ է հետապնդում, եթե մինչ օրս գործող կարգից ոմանք օգտվել են իբրեւ բանակից խուսափելու միջոց ու դրա համար  բավական թանկ վճարել, այս օրենքի կիրառումից հետո այդ գումարը կուղղեն այլ օղակներ, իսկ արանքում կտուժեն այն անձինք, որոնց նպատակն իսկապես գիտությամբ զբաղվելն է: Այս նախագծով էլ ասես գումար կորզելու խնդիր է դրվում: Հարկ է նշել, որ ՀՀԿ-ում միանշանակ չի ընդունվել նախագիծը: Ֆելիքս Ցոլակյանը հանձնաժողովի նիստին հարց է բարձրացրել«Գումարային տեսակետից ահագին բարդ գումար է, հարուստը բերի-մուծի, մյուսը չի կարող մուծել, ուղղակի չի կարող, իսկ այս օրենքն էլ անցել է, ի՞նչ ես անելու, նստացնե՞լու ես։ Այսինքն՝ ինչ ենք ուզում անել՝ էդ մարդկանց տանել բանտե՞րը», - հարց է հնչեցրել Ցոլակյանը՝ շարունակելով. - «Ռուսաստանում ապրող մեր հայերը, որ գալիս են ստեղ, դրանց մեծ մասը՝ հետ գալացողների, փող չունեն, որ հետ են գալիս։ Գործերը չի ստացվել, ոչ մի բան չի ստացվել, թողում, հետ են գալիս։ Մենք նայում ենք, որ ունևոր մարդ պիտի գա՞ հետ, եթե ունևոր մարդ է, չեմ կարծում, որ այդքան հեշտությամբ կգա ու ստեղ փողը կտա, կազատվի, նման փող գրելով արդեն մենք վանում ենք նրան, չենք թողնում, որ գա, 100 տոկոսով վանում ենք, ասում ենք՝ «չէ, դու չգաս, որովհետև էդքան փող դու չես կարող մուծել»»։ Պարզ ասած՝ տպավորություն է, թե իշխանությունը  բոլոր հնարավոր միջոցներն օգտագործում է փող, շատ փող կորզելու համար: Անի Սահակյան

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Ազգային ժողովի պատվերով 4 մլն դրամի տիկնիկային ներկայացումներ են կազմակերպվել «Մեզ թվաց՝ երկրաշարժ ա, ուժեղ ցնցվեց շենքը». փլուզում Վարդաշենի վթարային շենքում Ինչ է պակասում հավաքական ընդդիմությանը․ Արմեն Աշոտյան Մեզ համար այս հարցը փակված է․ Զելենսկի Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Իսկանդեր» հրթիռներով HIMARS և С-300 հրթիռների ոչնչացման մասին Արտակարգ դեպք՝ Երևանում Մենք վերականգնելու ենք մեր արժանապատվությունը, այդ ժամանակ էլ կստորագրվի խաղաղության պայմանագիր Հնդկաստանի վարչապետը համաձայնել է հրաժարվել ռուսական նավթից Երբ կհրապարակվի Արշակ Սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Վստահ ենք, ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում Վերին Լարսով երթևեկությունը կրկին սահմանափակվել է Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչ ունեինք երեկ և ինչ չունենք այլևս... Արշակ Սրբազանի տրամադրությունը շատ լավ էր. պաշտպան Դատարանը փակ նիստում քննել է Արշակ Սրբազանի կալանքը երկարաձգելու հարցը Մեր գնդերեցները միակամ են, նրանք ապացուցեցին իրենց հավատարմությունը․ Տեր Պսակ Մինչ տիկին Ավանեսյանն ինքնամոռաց պարում էր՝ սկսեցինք ապահովագրության համակարգի «հերձումը»․ տնտեսագետ «Չայնիի» ոլորաններից մեքենան գլորվել է ձորը․ վիրավորներ կան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am