Արցախը սեր էր, Նիկո՛լ, բայց քո նմանը դա չի հասկանա․ Արմեն Աշոտյան

Այսօր Ազգային ժողովում բյուջետային եզրափակիչ քննարկումներին Նիկոլ Փաշինյանը կրկին փորձեց հանդես գալ՝ որպես կոնցեպտուալ մտածող, ինտելեկտուալ ստրատեգ և իդեոլոգ-փիլիսոփա։

Կյանքիս ընթացքում հաճախ եմ տարբեր մարդկանց հետ բանավիճել նման թեմաներով, կարդացել աղբյուրներ, խորացել զանազան տեսությունների մեջ, վերլուծել պատմական օրինակներ և մշտապես մտավոր հաճույք եմ ստացել այդ գործընթացից։

Սակայն, երբ Նիկոլն է համառորեն փորձում դիրքավորվել՝ որպես մեր օրերի Կարլ Մարքս կամ Ալեքսիս դը Տոկվիլ, բանավիճելը դառնում է տհաճ պարտավորություն, քանզի իր պաշտոնավարման արյունոտ և դավաճանական աուրան և վերջին ողբերգություններում իր անմիջական մեղավորությունը գրեթե տեղ չեն թողնում մաքուր գաղափարախոսական ընդհարման համար։

Անշուշտ, այդ տհաճության մեջ իր ներդրումն ունի նաև իմ և իմ ընկերների նկատմամբ նրա ուղիղ հանձնարարականով իրականացվող քաղաքական հետապնդումը։ Կրկին հիշեցի առաջին «Գլադիատորը», երբ մարդասպան և կոմպլեքսավորված կայսրը մենամարտից առաջ Կոլիզեումի նկուղում նախապես դաշունահարում է հակառակորդին՝ առավելություն ստանալու համար։

Բայց ինչպես ֆիլմում, այնպես էլ կյանքում ստոր մարդկանց բնորոշ նման նենգությունները չեն օգնում, ուստի անցնենք բուն հարցին։

1. Հենց սկզբից՝ «Ինչպե՞ս է աշխարհն ընկալում մեզ» հարցին սեփական վարկածով պատասխանելով՝ Նիկոլը ցույց տվեց, որ իր տնային աշխատանքը լավ չի կատարել։ Եթե նույնիսկ փորձել է այդ ընթացքում ինչ-որ գրականություն կարդալ, ապա կամ չի հասկացել, կամ էլ հասկացածն իր ոճի մեջ կրկին աղավաղել և ֆռռացրել է՝ հարմարացնելով սեփական փրփուրներին։

2. Երբ նա գնահատականներ է հնչեցնում իր պաշտոնավարման 6.5 տարիների անդունդից, ապա մոռանում է, որ 2018-ից մինչև 2020 թվական ամեն առիթով թմբկահարում էր, թե «թավշյա հեղափոխությունը կտրուկ բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը և հայ ժողովրդի իմիջն աշխարհում»։ Բա ո՞ւր մնաց այդ դատարկ «հպարտությունն ու վերելքը»: Մաշվե՞ց՝ Թրյուդոյին նվիրած եռագույն գուլպաների նման։ Կուրացա՞վ՝ Մերկելի հետ Հյուսիսայինում ինքնամոռաց սելֆիների վսպիշկեքից։ Հօդս ցնդե՞ց՝ ինչպես Թրամփի հետ պատահական լուսանկարի միֆը։

3. Նիկոլը մասամբ ճշմարիտ է բանաձևում։ Այսօրվա համաշխարհային քաղաքական ընկալումների մեջ մեզ իրոք, կուլտուրական ասած, «ազգ-նահատակ» են ընկալում, բայց ոչ թե մեր պատմության, մեր ազգային նպատակների կամ պատկերացումների, այլ մեզ ներկայացնող մարդու խղճուկ կարողությունների, բարոյական նկարագրի, ազգի գլխին իր բերած աղետից հետո շարունակվող պաշտոնավարման պատճառով։ Մենք իրոք այսօր ազգ-նահատակ ենք՝ Նիկոլի դավաճանության նահատակ, Նիկոլի պոպուլիզմի նահատակ, Նիկոլի տգիտության նահատակ։ Քո ձեռքին, Նիկոլ, ազգ-բանակը դարձավ ազգ-նահատակ, որից հիմա, նաև այսօրվա ելույթովդ, համառորեն կերտում ես ազգ-ավանակ։

4. Աշխարհում շատ քիչ երկրներ կան, որոնց անվտանգության առաջնագիծը հենց բանակն է (Հյուսիսային Կորեա, Եմեն)։ Այո, բանակից առաջ պետք է կանգնած լինի դիվանագիտությունը, բայց, Նիկո՛լ, քո՞՞՞ դիվանագիտությունը, ամեն ինչ տապալած, ամեն ինչ ուրացող, ամեն մեկի ոտքի բութ մատը լպստող քո՞՞՞ դիվանագիտությունը…

5. Տնտեսական փոխկապակցվածությունը որպես անվտանգային բարձիկ կամ բուֆեր կարող է դիտարկել բացարձակ անգրագետ, Սովետի փլուզումից հետո ПРАВДА-ի տակ մնացած մարդը։ Ռուսաստան-Ուկրաինա, ԱՄՆ-Չինաստան, Մեծ Բրիտանիա-ԵՄ՝ այս զույգերի տնտեսական փոխկախվածությունը սառեցրե՞լ է պատերազմը, չեզոքացրե՞լ է կոնֆրոնտացիան, թե՞ Բրեքզիթն է կանխել։

6. Մի այլ շիլափլավ էլ Նիկոլը սարքեց արտագաղթի հարցով։ Բա 2018-ից հետո դու և սպասարկուներդ թմբկահարում էիք, թե «աննախադեպ քանակի դիմումներ են ստացվում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»։ Մոռացա՞ք։ Բա Սերժ Թանկյանի տունն էլ մոռացա՞ք։ Իսկ արցախցիների արտագաղթի համար դու ես բոլոր նպաստավոր պայմանները ստեղծում, որ գնան երկրից, որ չխանգարեն քեզ, որ քո դավաճանության կենդանի ապացույցներ չլինեն, որ արցախահայությունը վերանա՝ որպես խավ և Ադրբեջանից պահանջատեր գործոն։

7. Չորս տարի պահանջվեց, որ Նիկոլը կռուտիտ մտածի «Արցախը Հայաստան է, և վերջ»-ի համար։ Ու ահա այսօր ԱԺ ամբիոնից այն հնչեց՝ 9-ամսյա հղիության զուգահեռով՝ անհաջող, ոչ վերաբերելի, տափակ։ Միայն Նիկոլի գլխուղեղի բորբոքված գալարների գորշ բջիջներում կարող էր բեղմնավորվել նման աբսուրդ անալոգիա։ Ռուսաստանի և Ճապոնիայի, Կիպրոսի և Թուրքիայի, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի, Արգենտինայի և Մեծ Բրիտանիայի, Իսրայելի և Պաղեստինի ղեկավարներն այդ «հիմնավորումներից» հետո, ինչպես ասում են՝ нервно курят в углу։

Եթե նույնիսկ ընդունենք, որ Արցախը «նորածին երեխա» էր, ապա այն քոնը չէր։ Դու այդ պտղի հետ ոչ մի կապ չունեիր, «ոչ հերն էիր, ոչ մերը»։ Ուստի ոչ էլ իրավունք ունեիր հանձնելու, ծախելու նրան խալխին։ Այն խալխին, որ այդ երեխուն օրգանների է բաժանում։ Դու քաղաքական թրաֆիքինգի մասնակից ես, և քո ձեռքերն այդ զավակի արյան մեջ թաթախված են։

Հ.Գ. Իսկ իրականում Արցախը «հղիություն» չէր, Նիկոլ, Արցախը սեր էր։ Մեծ, անդավաճան, ողջ կյանքի սեր։ Քո նմանը դա չի հասկանա, որովհետև դու սիրել չգիտես։ Քոնը քյարն է, շահը և էժան լոլոները։

դիտվել է 425 անգամ
Լրահոս
«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել է տղամարդու դի. մեծ թվով դատապարտյալներ հայտարարել են հացադուլ Ի՞նչ խաղաղություն․ ԳՇ քարտեզներով թշնամին գիտե՞ք՝ ուր է մտել․ Տիրան Խաչատրյան (video) Իսրայելը գիշերը թիրախավորել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանիի գտնվելու վայրը Լարիջանին իր մահվան մասին լուրերի ֆոնին հրապարակել է ցավակցագիր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. ինչ եղանակ է սպասվում Արևմտյան հինգ երկրի ղեկավարներ կոչ են արել կանխել Իսրայելի ցամաքային գործողությունը Լիբանանում Մոջթաբա Խամենեին մահից խուսափել է՝ փետրվարի 28-ին ավիահարվածից առաջ դուրս գալով շենքից Սպանվել է Իրանի ԱԱԽ քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ»-ի հրամանատար Սուլեյմանին Սպիտակ տունը ռազմական գործողությունը Իրանում սկսել է առանց հետևանքները հաշվի առնելու Ռուզաննա Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՔԿ-ի և Հանրային հեռուստաընկերության Բժիշկները պայքարում են խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան փոքրիկի կյանքի համար Ինչպես են համախոհներն ընդունում Ռոբերտ Քոչարյանին (video) Է հետո՞ ինչ, որ Արցախը կորցրեցինք Փաշինյանի օրոք․ Զարեհ Սինանյանի խայտառակ խոսքը (video) Ալիևն ասել է՝ Նիկոլն ի՞նչ «շուն է», օդային տարածքը գրավել եմ․ Գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Ժաննա Անդրեասյանը սրտնեղեց ու գնաց․ Ինչպե՞ս եք Փաշինյանի հրահանգը փոխանցել Գզոյանին. հարց՝ նախարարին (video) Նիկո՛լ, Սյունիքը «թքե՛ց» քո վրա․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասներ հայտնեց (video) Իրանական հրթիռները վայրէջք են կատարել Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը Կապիտան Անդրանիկ Աղաջանյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին՝ «Չռիկներ» կոչվող տեղամասում, տուն «վերադարձել»... երկուսուկես ամիս անց Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյանը մանրամասներ է հայտնել առաջիկայում սպասվող եղանակից Միայն Ռոբերտ Քոչարյանին եմ տեսնում որպես ՀՀ հաջորդ վարչապետ․ քաղաքացի (video) «Արցախ Միություն»-ը զեկույց է ներկայացրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի հետաքննությանը Սյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am