«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
Երեք հավանական թեկնածուներից Գագիկ Հարությունյանը դեմ չէ, որ դառնա նախագահ, քանզի 98-ին հրաժարվեց դառնալ ՀՀ նախագահ, տեղը զիջեց Քոչարյանին, նաև` Սերժ Սարգսյանի «հորդորով», նրան նախագահի աթոռ են «պարտք»:
Հաջորդ թեկածուն` Արկադի Ղուկասյանը, նույնպես երկար է սպասել «այդ օրվան»: Եվ եթե ՀՀԿ-ում մինչ այդ համոզված պնդում էին, որ նախագահը լինելու է Արկադի Ղուկասյանը, երեկվանից մտմտում են, որ «հրեաները դժվար սխալվեին նման հարցում՝ Նալբանդյանը մենակ խաղացող չէ. նա լուրջ իգրոկ է նաև էն պատճառով, որ աներն ու աներձագը ԳՌՈՒ-ի գեներալներ են, իսկ էդ հանաք բան չէ։ Կինն էլ, ասում են, հրեական արմատներ ունի»,- արձանագրում էին ՀՀԿ-ում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը