Սերժ Սարգսյանի ազդակը ԱՄՆ ու ՌԴ նախագահներին

«Ժամանակ» թերթը գրում է. «Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ Երևանում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Սերժ Սարգսյանն անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասել է, որ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավոր­վածությունները, պետք է վստահության մեխանիզմ ձևավորվի բանակցությունները շարու­նակելու համար: Ժնևի հանդիպումից հետո Սերժ Սարգսյանն առաջին անգամ է հիշատակում Վիեննայի օրա­կարգի մասին, թեև իշխանության տարբեր այլ ներկայացուցիչներ այդ մասին խոսել են մի քա­նի անգամ: Սարգսյանի հիշատակումը, սա­կայն, ուշագրավ է ոչ թե ժնևից հետո առաջին անգամը լինելու առումով, երբ շատ էին գնահատականները, թե Ժնևը, ըստ էության, օրակար­գից հանեց Վիեննան, այլ առավել հետաքրքիր է հնչելու ժամանակահատվածի տեսանկյունից: Այսօր Վիետնամում Ասիա-խաղաղօվկիանոսյան գագաթնաժողովում սպասվում է ԱՄՆ ու ՌԴ նախագահներ Թրամփի և Պուտինի հան­դիպումը: Իհարկե, մեղմ ասած, քիչ հավանա­կան է, որ նրանց հանդիպման առանցքային թեմաների շարքում լինելու է ղարաբաղյան հարցը, սակայն նաև կասկածից վեր է, որ եր­կու նախագահները որևէ կերպ, թեկուզ երկու բառով կշոշափեն նաև կովկասյան տարա­ծաշրջանին վերաբերող հարցեր՝ առնվազն այն պարզ պատճառով, որ իրենց հանդիպումից մի քանի օր անց Սոչիում տեղի է ունենալու Թուր­քիայի Նախագահ Էրդողանի հանդիպումը Պուտինի հետ: Եվ ահա, այդ իմաստով հետաքրքրական է, որ Սերժ Սարգսյանը հիշատակում է և հայտարարում Վիեննայի պայմանավորվածությունները հարգելու անհրաժեշտության մասին: Իսկ այս պայմանավորվածությունները վերաբերում են շփման գծում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրմանը կամ ըստ էության՝ դե ֆակտո ստատուս քվոյի ճանաչմանը, ինչպես մի անգամ հայտարարել էր ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչը՝ ասելով, թե Բաքուն ինչու է դեմ այդ մեխանիզմներին»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am