Ռոբերտ Քոչարյանը փրկե՞ց Հովիկ Աղազարյանին

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանը իր քպական պատգամավոր Հովիկ Աղազարյանին «հորդորել է» մանդատը վայր դնել։ Հովիկ Աղազարյանն էլ, չի բացառվում՝ հասկանալով այդ «հորդորի» անօրինականությունը, հապաղում է՝ պատճառ բերելով ինչ-որ ընկերոջ, որն «էսա-էսա» պետք է Մոսկվայից գար... Այնուհետև տեղի են ունենում ՔՊ վարչության, խմբակցության նիստեր, որտեղ ևս, ըստ տարբեր տեղեկությունների, կոչ են արել Հովիկ Աղազարյանին մանդատը վայր դնել, թեպետ ասում են՝ կան նաև քպականներ, որոնք խիստ դեմ են և հակառակն են հորդորում կուսակից ընկերոջը։

Այս ընթացքում, սակայն, տեղի ունեցավ իրադարձություն, որը, հնարավոր է, փոխել է պատգամավոր Աղազարյանի ճակատագիրը։ Մասնավորապես, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը խմբակցության դիրքորոշմանը հակառակ կարծիք է հայտնել։ Մինչ շատերը պնդում էին, թե Ռոբերտ Քոչարյանն էլ Գեղամ Նազարյանին է Փաշինյանի օրինակով «հորդորելու» մանդատը վայր դնել, Նազարյանին ընդամենը հեռացրին խմբակցությունից։ Ավելին, Գեղամ Նազարյանն ինքը հայտնեց, որ Քոչարյանը, հակառակը, հորդորել է վայր չդնել մանդատը։

Այս իրադարձության պատճառով Փաշինյանը, ըստ մեր տեղեկությունների, ինչպես ասում են՝ «ընկել է թակարդը» և առանձնապես այլևս չի պնդել Աղազարյանին ուղղված իր հորդորը՝ ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանի քայլից հետո բարի ու գուցե ժողովրդավար երևալու համար։ Աղազարյանն էլ իր հերթին հայտարարեց, թե խորհրդակցել է իր «խորհրդավոր ընկերոջ» հետ ու որոշել է «մերժել վարչապետի խնդրանքը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Ռուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Փաշինյանն անգամ իր համակիրների վրա է ազդում. «Հրապարակ» Ավինյանի ինքնագովազդի համար վճարում է բյուջեն. 10 մլն դրամի հետքերով. «Ժողովուրդ» ՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» Այսօր հերթական հրեշավոր բանը կատարվեց ․․․ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել Ամենայն հայոց կաթողիկոսին՝ մասնակցելու Իլյա 2–րդի հnւղարկավորությանը, սակայն նրան թույլ չեն տալիս լքել երկիրը․ միտրոպոլիտ Նիկոլոզ Փաչուաշվիլի Global Firepower-ը հրապարակել է ամենամեծ թվով զինծառայողներ ունեցող 20 երկրների ցանկը «Հայաստան» դաշինքը Քոչարյանի գլխավորությամբ կհանդիպի քաղաքացիների հետ Բաքվի օկուպացիոն զորքերը ՀՀ տարածքում են, նման խաղաղություն չի լինում. Խաչատրյան Սպանվել է ԻՀՊԿ հրամանատար Կամիլ Մուտի Դուստը Հույսը «լավ տղերքի» վրա դնելու և հատակին ծեփվելու կործանարար հետևանքները Կատարի գազի օբյեկտներին հասցված հարվածները հրդեհների և ավերածությունների պատճառ են դարձել ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է Ուկրաինան կարող է շուտով սպառել հրթիռների պաշարները․ Անդրեյ Ֆրոլով ԱՄԷ-ում տեղակայված ամերիկյան ռազմաբազայում պայթյուններ են տեղի ունեցել Վրաստանի հատուկ պատժական ծառայությունը մերժել է Սաակաշվիլիի խնդրանքը Գորիսի նախկին փոխքաղաքապետը միանում է Սամվել Կարապետյանի քաղաքական թիմին Փաշինյան, հանգստացե՛ք, Ձեզ համար թույլ լինելը նորմալ է․ Ալիկ Ալեքսանյան Քաղաքացիների հետ «արա»-ով մի խոսա… ոնց որ՝ երաժշտությունը ուզում ես թարգես, գողական գնաս. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանին Երբ օրենքը գործում է բացառապես միայն հասարակ քաղաքացիների համար, այլ ոչ բարձրաստիճան պաշտոնյաների. Չախոյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am