Ընտրություններում պարտվելուց հետո «Վենեցիայի եղբայրներից» Ասատուրը վերադարձել է հին պաշտոնին

«Հրապարակ» թերթը գրում է. «Էրեբունուց ռեյտինգային կարգով խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց և պարտվելուց հետո «Վենեցիայի եղբայրներից» Ասատուր Սահակյանը (անձնագրով՝ Ասատուր, շր­ջապատում՝ Արթուր) վերադարձել է հին պաշտոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ: Նա այդ պաշտոնն զբաղեցնում էր 2008-ից, 2017թ. փետրվարին ազատվեց աշխատանքից՝ ՀՀԿ ցուցակով առաջադր­վելով թիվ 4 ընտրատարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն) և հավաքելով 1726 ձայն: ՀՀԿ-ի քարոզչա­կան կայքում՝ lovearmenia-ում, տեղադր­ված կենսագրությունից տեղեկանում ենք, որ Ասատուր Սահակյանը 2017թ. փետր­վարից առ այսօր «Գազպրոմ-Արմենիա» ՊՓԲԸ տնօրենի խորհրդական է, սակայն նրա անունը «Գազպրոմի» կայքում չկա: Փոխարենը՝ ՀՀԿ-ական թեկնածուի անունը գտանք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում: Պարզվում է՝ նա վերադարձել է հին պաշ­տոնին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի բաժնի պետ, անգամ մի համեստ հայտարարա­գիր է ներկայացրել, որին եթե հավատանք, ապա Սահակյանն ընդամենը 2 մեքենա ունի՝ TOYOTA LC150 4.0 GAS FABRIC և MERCEDES-BENZ Տ550L, և մոտ 2 մլն. դրամ՝ որպես աշխատանքի վարձատրու­թյուն: Հիշեցնենք, որ Ասատուրը և եղբայրը՝ Արտյոմը, Էրեբունի համայնքում «Վենեցիա» հյուրանոցային համալիրի և Մոնումենտում համանուն ռեստորանի տե­րերն են: Ի դեպ, հանուն ընտրությունների ՊԵԿ-ից դուրս էր եկել, իսկ որոշ ժամանակ անց նախկին՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողու­թյան վարչության պետի պաշտոնին էր վերադարձել նաև գործարար Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, ով ինքնակամ հրաժարվել էր մանդատից: Մինչ ՊԵԿ վերադարձը նա մի քանի ամիս վարչապետի խորհրդականն էր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am