Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես.... Սամվել Հարությունյանի հոր հոգեցունց նամակը վարչապետին

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2008 թվականի Մարտի 1-ի զոհերից  Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը բաց նամակով դիմել է վարչապետին եւ խնդրել, որ նամակը հրապարակվի նաեւ «Հայկական ժամանակում»: Զոհվածի հոր հոգեցունց նամակը ներկայացնում ենք ստորեւ. «Պարոն վարչապետ, Արդեն անցել է իննուկես տարուց ավելի ժամանակ, երբ 2008-ի մարտի 1-ին զոհվեցին բոլորովին անմեղ մարդիկ, ու մինչ օրս ոչ մի մարդասպան դեռ չի պատժվել, որի համար մենք՝ զոհերի ծնողներս, խոր ցավ ենք ապրում: Այս վերջին ժամանակներս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լսում ենք բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատությանը վերաբերող հարցերի մասին, բայց ոչ ոք Մարտի 1-ին վերաբերող որեւիցե մի բառ չի խոսում, եւ այդպես էլ անարդարությունների հետ կողք-կողքի ապրում ենք, զերծ չենք մնում նաեւ որոշ պաշտոններ զբաղեցրած մարդկանց ակնհայտ ճնշումներից, որի արդյունքում ունենում ենք թե առողջական, թե նյութական մեծ վնասներ: Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես, ուրեմն կարող են 64 տարեկան կնոջը թոշակ չտրամադրել, բժիշկները կարող են քո ընտանիքի անդամներից մեկին վիրահատել, մի օրգանը հեռացնել առանց որեւէ մեկին տեղյակ պահելու: Դրա մասին դու իմանում ես յոթ տարի հետո միայն: Այդ պատճառով ես վերցրել եմ բարձր տոկոսով վարկեր, եւ յոթ տարի շարունակ տարբեր բուժհաստատությունների վրա ապարդյուն ծախսել այդ գումարները, մինչեւ հիմա գտնվում եմ այդ տոկոսների, տույժ-տուգանքների բեռի տակ: Իսկ երբ դիմում ես համապատասխան մարմիններին, այդ բժիշկների վրա հարուցվում է քրեական գործ, բայց ոչ ոք չի պատժվում: Թե ինչպես են նրանք խուսափում պատասխանատվությունից, դա հիմա պարզից էլ պարզ է: Կարող են քո կողմից մշակված խաղողը չընդունել, 14 տոննա խաղողը դուրս հանել գործարանից անհիմն պատճառաբանությամբ, 20 տոննայի պայմանագիրը տարեցտարի նվազեցնել, հասցնելով 12 տոննայի՝ այն դեպքում, երբ ես տանն ունեմ երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հորից որբ մնացած, եւ որդու կիսակառույց գերեզման, որը մինչ օրս չեմ կարողանում ավարտին հասցնել: Գյուղապետը կարող է քեզանից խլել քո կողմից մշակվող հողակտորը եւ նվիրել իր մարդկանցից մեկին, անգամ, երբ դու այդ հողի համար նախնական վճարում ես կատարել: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դու ձայնդ տվել ես «Բարգավաճ»-ին, ուրեմն դու որոշ մարդկանց մոտ զայրույթ ու թշնամանք ես առաջացրել: Պարոն վարչապետ, ձեզանից ակնկալում եմ այս հարցերի արդարացի լուծում, իսկ եթե արդարությունն այդպես էլ օդից կախված մնա, ինչպես որ եղել է մինչեւ հիմա, ինձ մնում է հավաքել ընտանիքս եւ հեռանալ ինձ համար ոչ ցանկալի մի վայր, թողնելով ամեն ինչ, քանի որ արդեն ի վիճակի չեմ իմ որդուն սպանողների հետ քայլել նույն հողի վրա եւ նույն օդը շնչել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՔՊ-ն հակառուսական մարաթոն է կազմակերպում. «Հրապարակ» Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում. փրկարարները տարհանել են քաղաքացիներին Հասարակություն Share Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ «Ես ոչ մեկի պաշտպանության կարիքը չունեմ». Աննա Հակոբյանը՝ Փաշինյանին. «Իրավունք» Ուժային կառույցներում նախընտրական «զտում» է սկսվել. «Հրապարակ» ՔՊ-ում ատելության դոզան աննախադեպ չափերի է հասել․ «Հրապարակ» Ովքեր են հերթ կանգնում Օնիկի մոտ. «Իրավունք» Սահմանին տներ են կառուցում, բայց անմարդաբնակ են. 41.8 մլրդ դրամի հետքերով. «Ժողովուրդ» «Ուժեղ Հայաստան» դաշինքը մեծ հանրահավաքի է նախապատրաստվում. «Հրապարակ» Հունիսի 7-ի ընտրությունների գլխավոր մարտահրավերը՝ ընտրողների պասիվությունը. «Ժողովուրդ» Կանդազին կալանավորած դատավորի գույքն ու եկամուտները․ ինչ է հայտարարագրել նա. «Ժողովուրդ» Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am